Խոյ
Չնայած Խոյերը կրակի տարերքի իմպուլսիվ ներկայացուցիչներն են, սկզբում զուգընկերոջ անհավատարմությանը պասիվ են արձագանքում: Առաջին րոպեներին նրանք հազիվ թե լիարժեք հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, այդ պատճառով չեն կարողանում հավասարակշռված որոշում կայացնել: Կատարվածը գիտակցելուց հետո նրանք սկանդալ են բարձրացնում եւ հարաբերություններ պարզում, բայց դա չի նշանակում աղմկոտ կոնֆլիկտին բաժանում կհետեւի: Նախ Խոյերը կցանկանան մտածել տեղի ունեցածի մասին, հետո միայն կհրապարակեն դատավճիռը:
Ցուլ
Որպես կանոն՝ Ցուլերը զգուշավոր են եւ համառ: Երկար ժամանակ նրանք չեն ցանկանում հավատալ, որ իրենց խաբում են, եթե նույնիսկ սեփական աչքերով են տեսնում դավաճանությունը: Երկար ժամեր անց նրանց հանգում են եզրակացության, որ դավաճանի հետ կյանքը նրանց ոչ մի դրական բան չի բերի, եւ առանց դժվարության հրաժեշտ կտան նրան: Ցուլերին երկար ժամանակ կտանջի սիրելիի դավաճանության մասին հիշողությունը, ինչի արդյունքում նրանք չեն վստահի հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Երկվորյակ
Կենդանակերպի ցանկացած այլ նշանի նման՝ Երկվորյակները կվիրավորվեն՝ իմանալով սիրելիի դավաճանության մասին: Սակայն նրանց տառապանքը երկարատեւ չի լինի. շուտով նրանք կսկսեն ուշադրության նշաններ ցուցաբերել հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ: Իրականում դա պարզապես շեղվելու միջոց է, բայց Երկվորյակները կարծում են, որ անհավատարիմ զուգընկերոջ մասին կարելի է մոռանալ՝ նոր մեկին գտնելով: Շուտով նրանք կհասկանան, որ շրջապատում բազմաթիվ գրավիչ երկրապագուներ կան, այդ ժամանակ էլ անհաջող հարաբերությունների մասին հիշողություններն ընդմիշտ կլքեն նրանց:
Խեցգետին
Դավաճանության մասին լուրը կարող է կործանել Խեցգետնի կյանքը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բռնում են սիրտը, ուշագնաց լինում, սպառնում ինքնասպանություն գործել եւ ամեն ինչ անում են՝ դավաճանին ամոթահար անելու համար: Նրանք կարող են հրաժեշտի նամակ գրել մտերիմմների եւ մանրամասն նկարագրել իրենց ցավը: Խեցգետնի դժբախտության մասին բոլորն իմանում են, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն ամեն ինչ անում է՝ անհավատարիմ զուգընկերոջը նվաստացնելու համար: Միայն երկար ժամանակ անց են նրանք կարողանում հաշտվել դավաճանության հետ եւ դժվարությամբ են նոր սեր գտնում:
Առյուծ
Հպարտ Առյուծը երբեք չի ների դավաճանությունը, իսկ իմանալով դրա մասին՝ այնքան կզայրանա, որ անհավատարիմ զուգընկերը բազմիցս կափսոսա, որ նման քայլի է դիմել: Առյուծը վրեժ կլուծի, եւ դա սարսափելի կլինի: Նա կեղտոտ լուրեր կտարածի իր երկրորդ կեսի մասին եւ, հնարավոր է, նույնիսկ անձնական լուսանկարներ կհրապարակի: Իրականում դա վկայում է այն մասին, որ Առյուծը դժվարությամբ է հաշտվում սիրելիի դավաճանության հետ:
Կույս
Իմանալով սիրելիի դավաճանության մասին՝ Կույսը սկանդալ չի սարքի, հիստերիա չի բարձրացնի: Ամենայն հավանականությամբ, նա պարզապես դուրս կանի զուգընկերոջը եւ ընդմիշտ նրան կջնջի իր կյանքից: Եթե նույնիսկ Կույսն անհավանական ցավ ապրի, մտերիմները երբեք չեն իմանա այդ մասին: Կույսերը կարողանում են սովորել սեփական սխալներից, դաս քաղել նույնիսկ տհաճ իրավիճակներից: Դավաճանությունը, ամենայն հավանականությամբ, նրանց զգուշավորություն կսովորեցնի, եւ շուտով ընդմիշտ կփակեն իրենց կյանքի այդ էջը:
Կշեռք
Կշեռքները Կենդանակերպի նշանների ամենահավատարիմ եւ նվիրված նշանը չեն, այդ պատճառով զուգընկերոջ դավաճանությունն այնքան էլ չի տխրեցնում նրանց: Դավաճանության դեպքում Կշեռքները միշտ ելք են գտնում իրավիճակից, եւ տխրելու ու արտասվելու փոխարեն սկսում են կարճատեւ հարաբերություններ որոնել: Չնայած ուրախ կենսակերպին՝ Կշեռքները ձգտում են լուրջ հարաբերությունների, այդ պատճառով նրանք երբեք երկար ժամանակ միայնակ չեն մնում:
Կարիճ
Կարիճները չափազանց խանդոտ են: Զուգընկերոջ դավաճանության մասին միտքն անգամ զայրացնում է նրանց: Չնայած Կարիճներն իրենք հավատարմությամբ աչքի չեն ընկնում, չեն կարողանում հաշտվել զուգընկերոջ դավաճանության հետ: Երբ Կարիճին դավաճանում են, նա վրեժ է լուծում, իսկ այդ մասին հիշողությունները երկար ժամանակ տանջում են նրան: Բայց հնարավոր չէ տեսնել Կարիճի տառապանքները, քանի որ նա անտարբերության դիմակի տակ թաքցնում է իր զգացմունքները: Երկար ժամանակ Կարիճները ժամանակավոր սիրավեպ են որոնում, իսկ հետո հասկանում են, որ պետք է մոռանալ դավաճանության մասին եւ կյանքը նորից սկսել:
Աղեղնավոր
Աղեղնավորները չեն սիրում սկանդալներ եւ ձգտում են խուսափել աղմկոտ զրույցներից, այդ պատճառով դավաճանության մասին լուրը նրանց մոտ բուռն էմոցիաներ չի առաջացնում: Նրանք ժամանակավորապես պարփակվում են, խուսափում շրջապատի հետ շփումից, ամեն կերպ փորձում են մոռանալ դավաճանության մասին: Հավանաբար, նրանք կատարվածի համար կսկսեն իրենց մեղադրել, այդ պատճառով շուտով կմոռանան զուգընկերոջ անհավատարմության մասին եւ կներեն նրան:
Այծեղջյուր
Այծեղջյուրները չեն տրվում էմոցիաներին, եւ եթե սկսում են կասկածել սիրելիի հավատարմությանը, նախ ցանկանում են վստահանալ: Երբ նրանց բոլոր կասկածները հաստատվում են, նրանք բռունցքներով չեն հարձակվում սիրելիի վրա, այլ խորհրդի համար դիմում են մտերիմ ընկերոջ կամ հոգեբանի: Ժամանակն ու աջակցությունն Այծեղջյուրներին օգնում են հաղթահարել դավաճանության մասին տհաճ մտքերը, բայց երբեք չեն կարողանում ներել դավաճանին:
Ջրհոս
Դավաճանությունը Ջրհոսներին ստիպում են ատել հակառակ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Չնայած դրան՝ նրանք դեպրեսիայի մեջ չեն ընկնում եւ վրեժ չեն լուծում զուգընկերոջից: Նրանք անմիջապես բաժանվում են զուգընկերոջից, երբ նրա դավաճանության մասին լուրերը հասնում են իրենց, քանի որ դրանց հավաստիությունը ստուգելու համար չեն ցանկանում ժամանակ ծախսել: Երկարատեւ եւ արդյունավետ աշխատանքից հետո Ջրհոսները նորից կարողանում են սեր որոնել:
Ձկներ
Ձկները երբեք չեն դավաճանում իրենց սիրելիին, միաժամանակ չեն հանդուրժում անհավատարմությունը: Եթե իմանում են դավաճանության մասին, նույնիսկ մտերիմները չեն կարողանում հանգստացնել նրանց: Ձկները չեն թաքցնում զգացմունքները: Անհաջող սիրավեպից հետո ցավը խախտում է նրանց սովորական ներդաշնակությունը եւ շեղում առօրյա գործերից: Նրանք երկար ժամանակ դեպրեսիայի մեջ են լինում, բայց մի օր կարողանում են նորից հավատալ իսկական սիրուն:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում