Դե ինչ, քաղաքն աստիճանաբար ուշքի է գալիս ձմեռային քնից, մեռյալ սեզոնն ավարտվում է, եւ մայրաքաղաքում սկսում են անցկացվել հետաքրքիր միջոցառումներ, իսկ NEWS.am STYLE-ը վերսկսում է իր «Երևանյան ազդ» շարքը։
Սկսենք համերգից։ Վաղը՝ մարտի 27-ին, երեկոյան ժամը 7-ին, Թոմաս Անդերսն ու Modern Talking Band-ը ելույթ կունենան Երևանում։ Համերգը ծրագրված է Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, որտեղ ելույթ է ունենալու 1980-ականների հանրահայտ կոլեկտիվը։ 80-ականների դիսկոյի երկրպագուներին սպասում է փառահեղ շոու, որի գլխավոր հերոսը կոմերցիոն տեսակետից ամենահաջող գերմանական փոփ խմբի նախկին վոկալիստն է։ Modern Talking Band-ի հետ միասին Թոմաս Անդերսը կկատարի առասպելական դուետի հին հիթերը՝ ժամանակակից մշակմամբ, նաև՝ նոր կոմպոզիցիաներ։
Modern Talking-ի պատմությունը սկսվել է 1984-ին՝ You’re my heart, You’re My Soul սինգլից։ Երբ երաժիշտները ձայնագրում էին այդ երգը՝ ստուդիայում ներկաները ծափահարում էին նրանց՝ այդպիսով կանխատեսելով սինգլի հաջողությունը։ Սինգլը շատ արագ նվաճել էր գերմանական հիթ շքերթները, իսկ հետո՝ նաև եվրոպական չարթերը։ Միայն Գերմանիայում օրական վաճառվում էր այդ սինգլի 40 հազար ձայնասկավառակ։ Դրան հաջորդել էին ոչ պակաս հաջողված հիթեր՝ You can Win, If You Want, Cheri, Cheri Lady, Brother Louie Atlantis is Calling, որոնք ծանոթ են ոչ մեկ սերունդի։ Իսկ հետո սկսվել է իսկական դրամա՝ դուետը լուծարվում էր, վերամիավորվում, իսկ հետո նորից լուծարվում, իսկ երաժիշտները վիճում էին, դատվում, հաշտվում ու այդ ընթացքում նաև սոլո նախագծերով զբաղվում։
Հիմա Modern Talking դասական դուետը գոյություն չունի, փոխարենը կա Թոմաս Անդերս ու Modern Talking Band, որոնք շարունակում են խմբի ավանդույթները։ Ժամանակի փորձություն անցած հիթերը՝ ժամանակակից գործիքավորմամբ, ու նոր կոմպոզիցիաները նվաճում են երկրպագուների սրտերն ամբողջ աշխարհում։
Այդ նույն օրը Kami ակումբում հայկական ռեպի երեկույթ է՝ 3․33& Felix Khachatryan-ի հետ։ Սկիզբը՝ 21։30-ին, տոմսն արժե 5000 դրամ։
Եվ դարձյալ երեքշաբթի՝ մարտի 27-ին, ժամը 18։00-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Լիտվայի հավաքականի հետ։
Ապրիլի 1-ին, ժամը 19։00-ին Mirzoyan Library գրադարանում կկայանա Inside of Presidential Suite ինստալացիայի շնորհանդեսը, որի հիմքում նկարիչ Սամվել Սաղաթելյանի 2013-ի Declaration of Three աշխատանքն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը