64-ամյա Լյուբով Ուսպենսկայան վիճաբանել է օդանավում, հայտնում է «Пятый канал»-ը։ Երգչուհուն հեռացրել են Մոսկվա-Օմսկ չվերթից՝ օդանավում նրա առաջացրած իրարանցման պատճառով։ Սկանդալի պատճառն է դարձել այն, որ բորտուղեկցորդուհին հրաժարվել է Ուսպենսկայային թույլատրել օդանավի սրահ բարձրացնել իր շանը։
Նշում են, որ թռիչքի ժամանակ կենդանիները պետք է գտնվեն հատուկ պայուսակներում։ «Շանսոնի թագուհին», որը հայտնի է շների հանդեպ իր սիրով, հրաժարվել է իր կենդանուն հատուկ պայուսակով տեղափոխել ու հրել է բորտուղեկցորդուհուն։ Արդյունքում՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Ուսպենսկայային հանել են օդանավից։
Ուսպենսկայան կարողացել է Օմսկ մեկնել մեկ այլ օդանավով՝ հաջողությամբ փոխանակելով տոմսերն օդանավակայանում։
Իր հերթին Ուսպենսկայան պատմել է, որ Մոկսվա-Օմսկ չվերթի ժամանակ իրոք տեղի է ունեցել վիճաբանություն բորտուղեկցորդուհու հետ։
«Իմ ճանապարհը փակեց բորտուղեկցորդուհին, նա բոլորի ներկայությամբ ասաց, որ շնիկին պետք է պայուսակի մեջ դնել։ Իմ ձեռքին պայուսակ կար, ընդամենը պետք էր այն բացել։ Ու նա թույլ չտվեց, որ որ ես բացեմ այն։ Նա իրեն շատ տգեղ էր պահում, անքաղաքավարի, անվայել բիզնես կարգի համար, արտիստի համար, դա անքաղաքավարություն էր․․․ Իմ տնօրենը խնդրեց, որ այդ բորտուղեկցորդուհին այլևս չսպասարկի բիզնես կարգը»,- պատմել է Ուսպենսկայան։
Նրա խոսքով՝ բորտուղեկցորդուհին դրանից հետո մոտեցել է օդանավի հրամանատարին ու հայտնել, որ իրեն վիրավորել են։ Հետո երգչուհուն հրաժարվել են սպասարկել, իսկ երբ ոստիկանները ժամանել են, նրան խնդրել են դուրս գալ օդանավից։ Երգչուհին վստահ է, որ դա սովորական վրեժխնդրություն էր։
«Նույնիսկ օդանավի հրամանատարը դուրս չեկավ ու մեզ չմոտեցավ․․․ Կոլեկտիվին ես այդ նույն օդանավով ուղարկեցի։ Բարեբախտաբար, մեկ այլ օդանավ էլ կար ու մեր համերգը նրանց պատճառով չձախողվեց։ Դրանից բացի, ես դեռ ջերմություն էլ ունեի»,- պատմել է երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն