1․ Դուք հասկանում եք, որ ձեր հարաբերությունները կարող էին ավելի լավը լինել
Երբ դուք գիտակցում եք, որ ձեր հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, դուք սկսում եք ինքներդ ձեզ համոզել, որ դա նորմալ է ու կարող էր ավելի վատ լինել։ Դուք մնում եք ձեր զուգընկերոջ հետ պարզապես որովհետև նա ձեր կողքին է ու նա նույնպես չի հեռանում։
Ցանկացած հարաբերություններ ավելի լավ են, քան դրանց բացակայությունը։ Ձեզ սկսում է թվալ, թե ավելի լավ է պահպանել հարաբերությունները, նույնիսկ եթե դրանք ձեզ չեն երջանկացնում, քան մենակ մնալ ։ Եթե ձեզ այդպիսի մտքեր են այցելում, դա նշանակում է , որ ձեր հարաբերությունները ձեզ միայն սթրես են բերում ու դուք ավելի երջանիկ կլինեք, եթե խզեք դրանք։
2․ Ձեզ թվում է, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի
Եթե դուք նկատել եք, որ մշտապես սպասում եք այն պահին, թե երբ է ամեն ինչ հարթվելու, ուրեմն ձեր հարաբերություններում կան խնդիրներ, որոնք չեն կարող մի գեղեցիկ օր հենց այնպես վերանալ ։ Ինչ էլ անեք ու որքան էլ ձգտեք, դուք միևնույն է չեք կարող լուծել դրանք ու սկսում եք հավատալ, որ դրանք ինքնըստինքյան կլուծվեն։ Շտապում ենք հիասթափեցնել ձեզ՝ դա տեղի չի ունենա։
Դուք ավելի երջանիկ կդառնաք, միայն երբ ազատվեք այդ հարաբերություններից։ Դուք արժանի եք այնպիսի հարաբերությունների, որոնք կերջանկացնեն ձեզ ու դուք այլևս ստիպված չեք լինի սպասել, թե երբ է ամեն ինչ հարթվելու։
3․ Դուք սպասում եք, որ ձեր զուգընկերը կփոխվի
Մարդիկ փոխվում են։ Այդուհանդերձ, եթե դուք մնում եք մի մարդու հետ, որը ձեզ դժբախտացնում է ու ակնկալում եք, որ մի գեղեցիկ օր նա կփոխվի ու ամեն ինչ կլավանա, դուք ընդամենը ձեզ պատճառում եք ավելորդ ցավ։ Դուք արժանի եք լինել մի մարդու հետ, որը ձեզ կերջանկացնի ու դրա համար փոխվելու կարիք չի ունենա։
Իսկ եթե դուք փորձեք փոխել ձեր զուգընկերոջը՝ դա ձեզ ավելի մեծ սթրես կբերի ու կքայքայի ձեր հարաբերությունները։
4․ Դուք չեք ուզում լինել մենակ
Դուք վախենում եք մենությունից։ Ձեզ թվում է, որ ցանկացած հարաբերություններ ավելի նախընտրելի են, քան դրանց բացակայությունը։ Եթե դուք այնքան եք վախենում մենակ մնալ, որ պատրաստ եք հարաբերությունների առաջին իսկ պատահած մարդու հետ, դուք պետք է մեկ քայլ հետ գնաք ու հասկանաք, թե որտեղից է սկիզբ առել այդ վախը։ Օրինակ դրա պատճառը կարող է լինել ցածր ինքնագնահատականը։ Եթե հարաբերությունները պահպանելու միակ պատճառը մենակ մնալու վախն է, դուք պետք է վերլուծեք ինքներդ ձեզ, հասկանաք դրա պատճառը, հետո նոր սկսեք հաջորդ հարաբերությունները։
5․ Դուք ձեզ մեղավոր եք զգում
Դժբախտ հարաբերությունների ևս մեկ նշան է մեղավորության զգացումը, որը դուք զգում եք հենց միայն այն մտքից, որ պետք է լքեք ձեր զուգընկերոջը։ Հնարավոր է, ձեր զուգընկերը կախում ունի ձեզնից՝ զգացմունքային, հոգևոր կամ ֆինանսական։ Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները երջանիկ չեն՝ դուք միևնույն է ձեզ մեղավոր եք զգում ու չեք հեռանում նրանից։ Բայց դա հարաբերությունները շարունակելու պատճառ չէ՝ ոչ ձեր, ոչ ձեր զուգընկերոջ համար;
Հարաբերությունների հիմքում պետք է լինեն շփումը, սերն ու վստահությունը, այլ ոչ թե մեղքի զգացումը։ Ինքներդ ձեզ մի մեղադրեք , քանի որ նույնիսկ բաժանումից հետո դուք կկարողանաք կապ պահպանել ձեր զուգընկերոջ հետ ու աջակցել նրան, բայց արդեն որպես ընկեր։
Նյութը՝ Klubber-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը