Մենք, իհարկե, շատ բաներ ենք տեսել այս աշխարհում, բայց ըստ երևույթին՝ դեռ ոչ ամենը :)))
Ադելն իր երկու ընկերներին ամուսնացրել է Լոս Անջելեսում իր տան բակում։ Խոսքը բրիտանացի դերասան, երգիծաբան ու հեռուստահաղորդավար Ալան Կարեի մասին է, որը երգչուհու թեթև ձեռքով ամուսնացել է իր բոյֆրենդ Պոլ Դրեյթոնի հետ։
Հունվարին կայացած պսակադրության մասին պատմել է ինքը` Ալանը, իսկ Ադելն իր Instagram -ում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ նա հոգևորականի հանդերձանքով է։
«Ես իմ երկու լավագույն ընկերներին ամուսնացրեցի հունվարին» ,- մակագրել է լուսանկարը հայտնի կատարողը։
Ալանն ինքը պատմում է, որ 29-ամյա Ադելը գիտեր, որ զույգն ուզում է ամուսնանալ. ու առաջարկել էր, որ ինքը զբաղվի արարողության կազմակերպչական հարցերով։
«Ես ճանաչում եմ Ադելին 19 տարեկանից, նա ասաց, որ ուզում է, որ մենք ամբողջ կյանքում հիշենք այդ օրը, դրա համար էլ նա մանրակրկտորեն ծրագրել էր հանդիսությունը, իսկ որպես դրա անցկացման վայր՝ առաջարկել էր Լոս Անջելեսում իր տան ետնաբակը։ Ընդունելության ժամանակ նա մեզ համար կատարեց այն երգը, որը մենք ընտրել էինք մեր հարսանյաց պարի համար, իսկ հետո նա հյուրերի համար էլ մի քանի երգ կատարեց։ Դա իմ կյանքի լավագույն օրն էր»,- պատմել է Ալանը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ