«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ազատվեք ձեր վախերից, դուրս եկեք փողոց, կանգնեք ձեր ժողովրդի կողքին». Տիգրան Ձիթողցյանի կոչը՝ պատգամավորներին

16:25, 28 ապրիլի

Հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որը վերջին շրջանում առավել հայտնի դարձավ «Ամերիկյան հայելի»/American Mirror ֆիլմում Սյուզան Սարանդոնի հետ համագործակցությամբ, Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ իր կոչն ուղղելով Հայաստանի կառավարությանն ու պատգամավորներին.

«Լինելով Հայաստանի քաղաքացի, ես դիմում եմ մեր կառավարությանը և պատգամավորներին։ Խնդրում եմ վերհիշեք ձեր պարտականությունները՝ ծառայել ՀՀ քաղաքացիներին եւ պաշտպանել իրենց իրավունքները, ազատութունները եւ կամքը: Մեր Ժողովուրդը հոգնել է ձեր արժեքներից, կեղծ խոստումներից եւ անարդար, կոռումպացված համակարգից։ Մարդիկ այլեւս չեն հանդուրժում ձեր ներկայությունը իշխանությունում եւ որեւէ վախ չունեն ասել դա ձեր դեմքին։Արդյ՞ոք աշխարհում որեւէ անձնական, կենցաղային կամ սոցիալական արժեք կարող է ձեզ ստիպել վերջնականապես զրկվել ամբողջ ազգի հարգանքից, փողոցում զբոսնելու հնարավորությունից եւ հանգիստ քնից։ Կարիք չկա մեզ վախեցնել հարեւան երկրների կոնֆլիկտներով, քանի որ այսօր հայ ժողովուրդը շատ միասնական համախմբվել է եւ մեր տղեքի դեմն առնել չի լինի։ Պետք չէ մեր դեմ կանգնեցնել Մեր ոստիկանին կամ Մեր զինվորին։ Պետք չէ մեր վրա բերել դրսի ուժեր, դա արդեն ազգի դավաճանություն է։ Եվ պետք չէ merci ասել Ս. Սարգսյանին, որ ուժ չգործադրեց եւ արյուն չթափեց, ինչպես որ ես չեմ սպասում շնորհակալություն այն անցորդներից, ում գլխին քար չեմ գցել։ Սակայն մենք գնահատում ենք, որ Ս.Սարգսյանը իր մեջ ուժ գտավ ասելու «Ես սխալվեցի»։ Ազգը ազատվեց բոլոր վախերից եւ ընտրություն կատարեց։ Դուք էլ ազատվեք ձեր վախերից, դուրս եկեք փողոց, բեռնաթափվեք, կանգնեք ձեր ժողովրդի կողքին եւ նույնպես արժանացեք մեր հարգանքին։ Դուրս եկեք եւ տեսեք 5 օրական նոր Հայաստանը, մարդկանց դեմքերին ժպիտն ու սերը իրար նկատմամբ: 
Հենց սա է իրական անհաղթելի ուժը»,-գրել է նա:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել