«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Պարուսույց Հակոբ Բաղդասարյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու եւ այնտեղ ունեցած ձեռքբերումների մասին

14:35, 7 մայիսի

NEWS.am STYLE-ի ընթերցողներն արդեն գիտեն, որ մենք պարբերաբար հարցազրույցներ ենք ներկայացնում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ, որոնք իրենց տաղանդի շնորհիվ կարողացել են ձեռքբերումներ ունենալ նաեւ հայրենիքից դուրս: Այս անգամվա մեր հերոսը ԱՄՆ-ում հայտնի պարող, Fred Astaire Academy-ի պարուսույց, մի շարք պարային մրցանակների դափնեկիր, Հակոբ Բաղդասարյանն է, որը Միացյալ Նահանգներում բնակվում է արդեն 5 տարի: Հակոբը պատմել է, թե ինչպես է առաջարկ ստացել աշխատելու ԱՄՆ-ում եւ որ հայտնի պարողների հետ է հասցրել համագործակցել այս ընթացքում:

«Միացյալ Նահանգներում բնակվում եմ արդեն 5 տարի: Իսկ պարով զբաղվում եմ մանուկ հասակից՝ արդեն մոտ 25 տարի: Պարել սկսել եմ 1994 թ-ից՝ «Գլորիա» սպորտային պարերի ակումբում: Մասնագիտացված եմ՝ որպես սպորտային կամ պարահանդեսային պարերում պրոֆեսիոնալ պարուսույց. այն ընդգրկում է երկու պարաոճ՝ լատինաամերիկյան եu միջազգային»:

Պարուսույցն ԱՄՆ-ում աշխատելու առաջարկը ստացել է ստուդիայի տնօրենի կողմից. «Ստուդիայում պարուսույցների կարիք կար եւ նա սկսել էր իր որոնումը Հայաստանում, եւ քանի որ ես ունեի Հայաստանում բարձր նվաճումներ, նա ցանկացավ աշխատել ինձ հետ: Եվ ահա՝ մինչ այսօր սովորեցնում եմ եւ կիսվում իմ ունակություններով՝ թե պրոֆեսիոնալ, թե սիրողական մակարդակի պարողների հետ: Nation Dance Council of America-ի անդամ եմ, գրանցված եմ՝ որպես մրցութային պրոֆեսիոնալ պարող  եւ որակավորված պարուսույց, որի համար հանձնել եմ բոլոր պարաձեւերի քննությունները: Խոսքը American style-ի մասին է, որն ունի 13-ից ավել պարեր»:

Հակոբը հասցրել է համագործակցել նաեւ հայտնի պարողների հետ.

«Ինձ բախտ է վիճակվել համագործակցել թե հայ հայտնի պարողներից մի քանիսի, թե այլ ազգի պարողների հետ: Մեծ պատիվ եմ ունեցել աշխատելու աշխարհահռչակ բեմադրող պարուսույց, միջազգային կարգի մրցավար Թալիաթ Թարսինովի հետ, որից մեծ փորձ եմ ձեռք բերել, ոչ պակաս հայտնի բեմադրող պարուսույց Բրունո Քոլլինսի հետ, նաեւ աշխատել եմ տաղանդավոր հայ պարողներ Հայկ Բալասանյան եւ Էմիլիա Պողոսյան զույգի հետ, որոնք նույնպես բնակվում են ԱՄՆ-ում, իսկ 2012  թ-ին ճանաչվել են չեմպիոն: Նաեւ աշխատել եմ տաղանդավոր պարող Վարդ Մարգարյանի հետ»:

Ինչ վերաբերում է այլ հայտնիների հետ աշխատելուն՝ Հակոբը նշում է.

«Երազանք չեմ կարող ասել, բայց միշտ պատրաստ եմ համագործակցել իրենց գործի վարպետ տաղանդավոր մարդկանց հետ՝ կապ չունի հայտնի կամ քիչ հայտնի: Ցավոք սրտի՝ կան շատ մասնագետներ, որոնք դեռ ինչ-ինչ պատճառներով չեն փայլել իրենց ասպարեզում, երեւի մի քիչ բախտի գործոն կա»:

Հակոբի կարծիքով՝ պարի ասպարեզում օրինակ են հանդիսանում այն պարողները, որոնք կարողանում են հոգի դնել իրենց շարժումների մեջ. «Եթե կարող է նույն շարժումների մեջ հոգի դնել եւ փոխանցել հանդիսատեսին, հեռուստադիտողին կամ պարային զույգին, այդ պարողը մյուսների համար կարող է ծառայել՝ որպես օրինակ: Կոնկրետ ինձ համար պարուսույցի եւ պարողի օրինակ էր Հովսեփ Շամամյանը, որովհետեւ, նա լինելով հայկական ազգային պարերի մասնագետ, Հայաստանում բոլորին ճանաչել տվեց պարահանդեսային պարերը: Դա հետագայում շատ կարեւոր մասնիկ դարձավ հայկական մշակույթի մեջ»:

Հայաստանում պարային ակադեմիա բացելու ցանկություն եւս կա, սակայն Հակոբը նշում է. «Հետագայում, իհարկե, մեծ ցանկություն կա, բայց հիմա ավելի կենտրոնացած եմ իմ ունակություններն ընդլայնելու վրա, ինչի համար աշխատում եմ եւ ունեմ աշակերտներ, որոնց պատրաստում եմ մրցույթների»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հակոբ Բաղդասարյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել