VARDA-ն հերթական գրառումն արել, որը քննարկումների առիթ է դարձել: Պարուհին իր Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել, որոնք արվել են նրա՝ Երեւան կատարած այցերից մեկի ընթացքում:
Լուսանկարներին կից հայուհին հետեւյալն է գրել.
«Ինքնավստահ եւ անինքնավստահ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում միեւնույն երեւույթներին: Օրինակ, ինքնավստահին թվում է, որ նա բոլորին դուր է գալիս, իսկ անինքնավստահին ամեւուր թվում է, թե նա բավարար գեղեցիկ եւ խելացի չէ...Երեւի պետք է սովորել լինել «ոսկե միջինում»:
Ես մի շքեղ ֆոտոսեսիա ունեմ, որում կեցվածք եմ ընդունել հայկական ձեռագործ գորգերի ֆոնին: Ես հրապարակեցի այդ լուսնկարներն Instagram-ում եւ դրանցից մեկի տակ կարդացի մեկնաբանություն՝ «Корова жирная» («Ճարպոտ կով»,-խմբ.): Ես շատ տխրեցի եւ արդեն պատրաստվում էի արգելափակել այդ օգտատիրոջը, երբ հանկարծ ավելի ուշադիր զննելով՝ կարդացի ոչ թե վիրավորանք, այլ հաճոյախոսություն՝ «Ковровая жрица» («Գորգերի աստվածուհի»): Հիմա ես չէի արգելափակի նույնիսկ նրան, որը կգրեր «Ճարպոտ կով», բայց սննդակարգս կվերանայեի :)) Երբեմն շրջապատի քննադատությունն արդարացի է լինում, սակայն ամենակարեւորը՝ լինել չափի մեջ ինքնաքննադատ»,- եզրափակել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)