«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մարդկանց 7 տեսակ, որոնց երբեք խորհուրդ չի տրվում աշխատանքի վերցնել

14:19, 18 մայիսի

1․ Եթե հարցազրույցի եկել է մի աղջնակ կամ երիտասարդ, որոնց ընդունարանում սպասում են մայրը, տատիկը կամ հորաքույրը, որոնք ավարտից հետո նետվում են «բալիկին» հարցեր տալու, ուրեմն մի ընդունեք այդ տեսակ դիմորդներին՝ այստեղ ոչ մանկապարտեզ է , ոչ էլ դպրոց։ Դուք ժամանակ չունեք ոչ գլուխը շոյելու, ոչ էլ արցունքները սրբելու․ ձեզ մոտ բիզնես-ծրագիր է, այլ ոչ թե նախադպրոցականների կենտրոն։

2․ Բոնուսների սիրահար

Նա  հետաքրքրվում է ոչ այնքան պարտականություններով և պահանջներով, որքան արձակուրդային, ապահովագրական վճարումներով, կարիերայի արագ շարժի, օրթոդոնտի անվճար այցի և ընդհանուր սենյակի մուտքի մոտ սեփական անունով ցուցանակ տեղադրելու մասին։ Վռնդեք նրան։

3․ Մոլեռանդ մարզիկ

Եթե աշխատանքի ընդունվելիս մարդը նշում է, թե որ հեռավորությունից է կարողանում հետ մղել նետումը, որ նա կհամալրի Ձեր ֆուտբոլի թիմի շարքերը, կամ պատրաստ է ընկերակցել Ձեզ գոլֆում կամ հոկեյում, մերժեք։ Անիմաստ է աշխատանքի վերցնել մի մարդու, որը կարծում է, թե Ձեզ ավելի լավ է ճանաչում, քան Դուք ինքներդ և կարծում է, որ թիմային սպորտը թիմային աշխատանքից կարևոր է։

4․ Մեղքի բարդույթներով տառապող

«Գիտեք, ես արդեն 18 ամիս է չեմ կարող աշխատանք գտնել, սակայն կարդացի ձեր հայտարարությունը և հուսով եմ, որ կընդգրկվեմ ձեր կոլեկտիվում, ե՞րբ կարող ենք հանդիպել, ե՞րբ է Ձեզ հարմար»։ Խնդրող- մուրացող հնչերանգ․ մի՞թե Դուք  բարդույթներով մարդ եք ցանկանում վերցնել աշխատանքի։ Ձեզ հաղթող է հարկավոր: Մերժեք այս տեսակ փնտրողին իր իսկ օգտի համար։ 

5․ Գործը «դանդաղեցնելու» սիրահարները

Որպես կանոն այս տեսակ մարդիկ չեն հետաքրքրվում ձեր ընկերության գործունեությամբ։ Նրանք անհիմն հարցեր են տալիս, կամ ընդհանրապես՝ ոչինչ չեն հարցնում։ Իսկ երբ փորձում ես ճշտումներ անել, նրանք ապուշ կտրած նայում են երեսիդ։ Հնարավոր է, որ դա նյարդային ընկճվածություն է, կամ բնատուր հիմարություն։ Ամեն դեպքում, այս մարդկանց հետ աշխատել չի ստացվի։ Ձեզ անհրաժեշտ է թիմի և արտաքին աշխարհի հետ շփվող մարդ։ Այստեղ «դանդաղեցնելու» ժամանակ պարզապես չկա։

6․ «Բերանը չի փակվում»

Սրամիտ, շատախոս և մեկ հարցազրույցի ընթացքում բոլոր պատմությունները պատմած  մարդն, իհարկե, շատ հետաքրքիր է, սակայն եկեք պատկերացնենք, որ դա տեղի է ունենալու ամեն օր։ Շատախոսը ոչ միայն լավ աղբյուր է լրտեսի համար, այլ նաև արժեքավոր հաստիք, բայց միայն մարքեթինգի ոլորտում։ Մնացած բոլոր դեպքերում մերժեք այդ մարդկանց։

7․Մինիմալիստ-ուրբաթախոս

Միավանկ «այո» և «ոչ»՝ այն ամենը, ինչը կարող եք լսել այս տեսակ մարդուց։ Լսելը անգին հատկություն է, սակայն սա հարցաքննություն չէ։ Այսպես լռելը լավ է ատամնաբույժի սենյակում, իսկ Ձեզ զրուցասեր մարդ է հարկավոր,  բնականաբար՝ խելամտության սահմաններում։



Աղբյուրը՝  Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել