Օլգա Բուզովան, չունենալով երգելու տաղանդ, հիմա համարվում է ռուսական էստրադայի ամենապահանջված երգչուհին։ Հեռուստահաղորդավարուհի, հիմա նաև երգչուհի Բուզովան լեցուն դահլիճներ է հավաքում իր համերգների ժամանակ։ Օրինակ, դատելով Օլգայի պաշտոնական ռեսուրսներում հրապարակված ազդերից՝ մինչև հուլիսի վերջ նա 15 համերգ ու ներկայացում է ունենալու Ռուսաստանում ու Մերձբալթյան երկրներում։ Ու տոմսերը ամենուրեք վաճառված են։ Իսկ Տյումենում Բուզովայի ելույթն առհասարակ ավարտվել է հրմշտոցով ու զանգվածային իրարանցումով ՝բոլորն ուզում էին մոտենալ երգչուհուն, նրանից ձայնասկավառակ կամ ինքնագիր ստանալ։
«Ֆանատները բղավում էին․ «Օլյա, դու հրաշալի ես երգում»։ Նրանք բղավում էին ու Բուզովային այսուայն կողմ քաշքշում։ Երգչուհին էլ իր հերթին իր երկրպագուներին նվիրել է իր ձայնասկավառակները ու մի քանի սելֆի արել նրանց հետ։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Օլյայի թիմը լքել է հարթակը, երկրպագուների շարանը շարունակում էր կանգնած մնալ ճանապարհի երկայնքով»։
Մարդիկ խելակորույս ընկնում էին Բուզովայի մեքենայի անիվների տակ, լացում, համբուրում մեքենայի կապոտը։
«Հիմա մեքենան կշրջեն»,- նկատել է վարորդը։ «Ես շատ էի ուզում դուրս գալ ու լուսանկարվել ձեզ հետ, սիրելիներս,- դիմել է տյումենցիներին Բուզովան,- Բայց քանի որ հրմշտոց սկսվեց, մենք որոշեցինք դուրս չգալ։ Տեսնում էի, թե ինչպես են հետևի շարքերում մարդիկ կանգնած լացում»։
Բուզովայի մեքենային ոստիկանական մեքենա ու շտապ օգնության մեքենա էր ուղեկցում։ Երգչուհու տնօրենի խոսքով, որը մեջբերում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» կայքը, առանց հատուկ ծառայությունների օգնության նրանք չէին կարողանա դուրս գալ համերգային հարթակից։ «Մենք ուզում էինք առևտրի կենտրոնի միջով դուրս գալ, բայց մարդիկ արգելափակել էին նաև առևտրի կենտրոնի մուտքը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին