Մելանյա Թրամփը վստահում է իր ամուսնուն պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված սկանդալում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի ելույթը Թել Ավիվում։
Նյու Յորքի նախկին քաղաքապետը պատմել է, որ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված իրավիճակում, որը պնդում էր, իբրեւ ինքն ինտիմ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Մելանյա Թրամփը ամուսնուն է հավատում։
«Ես հարգում եմ բոլոր մասնագիտությունների բոլոր կանանց, բայց եթե ես հարցաքննեի Սթորմիին, ես կբացահայտեի նրա սուտը։ Նա խոսում է հեղինակության մասին, բայց ի՞նչ հեղինակության մասին է խոսքը, եթե նա վաճառում է իր մարմինը, կներեք, ես հավանաբար մի քիչ հնաոճ եմ։ Ինչ վերաբերում է Մելանյային՝ ապա նա հավատում է իր ամուսնուն ու համարում է, որ դա սուտ է»,- հայտնել է Ջուլիանին։
Մարտի վերջին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը դատի էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենին։ Ավելի վաղ դերասանուհին պատմել էր Դոնալդ Թրամփի հետ սեքսի ու դրանից հետո իր ստացած սպառնալիքների մասին։ Սթորմի Դենիելսը պատմել է, որ եղել է Թրամփի սիրուհին 2006-ին։ Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ինքն ու Թրամփը փոխադարձ համաձայնությամբ սեքսով են զբաղվել։
Դենիելսը վստահեցնում է, որ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը արատավորել է իրեն՝ ակնարկելով, որ նա ստում է Թրամփի հետ ավելի քան տասը տարի առաջ ունեցած սիրային կապի մասին։ Սթորմին մտադիր է հասնել այն համաձայնագրի չեղարկմանը, որը նրան պարտավորեցնում է գաղտնի պահել Թրամփի հետ իր ունեցած կապը։
CNBC-ը հայտնում է, որ Քալիֆորնիա նահանգի դատարանը ուրբաթ 90 օրով դադարեցրել է այդ գործով վարույթը։ Այս մասին է վկայում այն որոշումը, որը հրապարակվել է դատարանի էլեկտրոնային բազայում։
Քոհենն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատավարության ժամանակավոր դադարեցման մասին։ Դա արվել է այն բանից հետո, երբ նրա տանն ու գրասենյակում խուզարկություն են իրականացրել ՀԴԲ աշխատակիցները։ Նյու Յորքի իշխանությունները Քոհենի նկատմամբ իրենց սեփական հետաքննությունն են իրականացնում, նրան, The Washington Post թերթի փոխանցմամբ, կասկածում են բանկային խաբեություններում ու ֆինանսական խախտումներում, որոնք կապակցված են այդ թվում Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ։
Քոհենն իր միջնորդությունում նշել է, որ Քալիֆորնիայում իրականացվող հետաքննության շրջանակում, հնարավոր է, ինքը ստիպված կլինի տալ ցուցմունքներ, որոնք կվերաբերեն նյույորքյան հետաքննությանը։ Այսպիսով, նա նշում էր, որ խախտվելու է ինքն իր դեմ ցուցմունք չտալու իր սահմանադրական իրավունքը, որը երաշխավորված է ԱՄՆ սահմանադրության հինգերորդ ուղղումով։
Դատավոր Ջեյմս Օտերոն համաձայնել է Քոհենի փաստարկներին։ Նա տվյալ գործով հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 27-ին։ Փաստաբան Քլիֆորդ Մայքլ Ավենատին իր Twitter-ում գրել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի տվյալ վճիռը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը