Երգիչ Դավիթ Բադալյանը բրիտանական «Ձայնը» նախագծի կողմից հրավեր է ստացել մասնակցելու այս տարվա լսումներին: Ուրախալի լուրը Դավիթը պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ մանրամասնել, թե ինչպես է հայտագրվել մրցույթին, եւ որն է Լոնդոն մեկնելու միակ խնդիրը:
«Նախ ասեմ, որ արդեն երկար ժամանակ է` հետեւում եմ Միացյալ Նահանգների եւ Անգլիայի The Voice նախագծերի գրեթե բոլոր եթերաշրջաններին: Ցանկացած երգիչ կարող է վկայել, որ շատ բան կարելի է սովորել այդ դիտումների ժամանակ: Երբ վերջացրեցինք իմ անգլալեզու երգի աշխատանքները, որոշեցի ուղարկել իրենց՝ մոտավորապես հասկանալով, որ ոչինչ դուրս չի գա… Ասացի՝ փորձեմ, ու մոռացել էի այդ մասին, սակայն վերջերս իրենք կապ հաստատեցին ինձ հետ եւ հրավիրեցին Լոնդոն լսումների»,-պատմում է ոգեւորված երգիչը, որը Լոնդոնում պետք է լինի հուլիսի 1-ին, սակայն առայժմ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրներ կան.
Հենց այս երգով է Դավիթը մասնակցել նախընտրական փուլին
«Սուղ ժամկետում պետք է հասցնել պատրաստվել, սակայն առայժմ կան խնդիրներ կապված վիզայի հետ. նրանք պահանջում են հատուկ աշխատանքային տեսակի վիզա, քանի որ այս փուլում պայմանագիր է կնքվում արտիստների հետ եւ պարզապես որպես զբոսաշրջիկ ինձ չեն անցկացնի հաջորդ փուլ, որն էլ հենց կույր լսումներն են»:
Դեռեւս պաշտոնապես հաստատված չէ 2019 թ-ի բրիտանական «Ձայնը» նախագծի ժյուրիի կազմը, սակայն Դավիթն արդեն ունի իր նախապատվությունը.
«Գիտեմ, որ Will.i.am-ը հաստատ լինելու է կազմում: Քանի որ ինքս եւ երգում եմ, եւ զբաղվում երաժշտական պրոդյուսերությամբ, կարծում եմ՝ նա կարող է լինել ամենալավ մարզիչը»:
Վերջին շրջնում մեր հայրենակիցները մեծ հաջողություններ են գրանցում միջազգային հարթակներում: Դավիթից հետաքրքրվեցինք՝ արդյոք հետեւե՞լ է մյուս նախագծերում մեր մասնակիցների հաջողություններին եւ ինչպե՞ս է տրամադրված իր առաջիկա ելույթին.
«Շատ հպարտ եմ ինձ զգում, երբ մեր հայրենակիցները հանդես են գալիս արտերկրում, այդ հեռուստանախագծերը հիանալի հնարավորություն են ստեղծում արտիստների համար, որ ցույց տան իրենց կարողությունները, փորձ ձեռք բերեն ու ծանոթանան այլ՝ ոչ պակաս տաղանդավոր մարդկանց հետ: Կարծում եմ՝ դա աննկարագրելի փորձ է: Անձամբ ես կարծում եմ, որ երաժշտության մեջ մրցակցություն չկա: Ամեն մեկը բերում է իր գույնը, իր ասելիքն ու տեսակը, ու երբ դա անում են անկեղծ, սիրվում են հանդիսատեսի կողմից եւ ինչո՞ւ ոչ՝ ունենում հաղթանակներ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դավիթ Բադալյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է