Խոյ՝ «հանդարտվի՜ր»
Բանն այն է, որ այս խոսքն ավելի շատ է զայրացնում և բարկացնում կենադանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։ Եթե ցանկանում եք օգնել Խոյին, ապա փորձեք հանգստացնել նրան այլ կերպ, բայց ոչ այս արտահայտությունով։
Ցուլ՝ «իսկ նա վատը չէ»
Ցուլերի զուգընկերները պետք է խուսափեն այլ տղամարդկանց/կականց հասցեին ուղղված մեկնաբանություններից։ Նույնիսկ եթե Դուք ցանկանում եք նշել, որ Ձեր զուգընկերն ավելի գեղեցիկ է, միևնույն է՝ մի համեմատեք, այլ կոմպլիմենտ պարգևեք նրան, այլապես կոնֆլիկտն անխուսափելի է։
Երկվորյակներ՝ «քո ասածը հիմարություն է»
Երբեք մի ասեք Երկվորյակներին այս խոսքերը, որովհետև դրանից չափազանց կտուժի նրանց էգոն։ Այս նշանի ներկայացուցիչները գիտեն, որ խելացի, ճարպիկ և հետաքրքիր զրուցակիցներ են, և այդ արտահայտությունը իրական զայրույթ կառաջացնի։
Խեցգետին՝ «հանգիստ թող ինձ, դու այնքան ձանձրացնող ես»
Քչերին դուր կգար այս արտահայտությունը, սակայն Խեցգետինները բառի բուն իմաստով ընկճախտի մեջ են ընկնում, երբ լսում են այն։ Նրանք դժվարությամբ են բացվում մարդկանց առջև, և եթե մտերիմ անձնավորությունն ասի այս խոսքերը, ապա դա մեծ ցավ կպատճառի Խեցգետիններին։
Առյուծ ՝ «տեսքդ այդքան էլ լավը չէ»
Առյուծներն իսկապես սիրում են հետևել իրենց արտաքին տեսքին, և հենց այդ պատճառով էլ խուսափեք նրանց հասցեին ուղղված բացասական մեկնաբանություններից, եթե չեք ցանկանում վիրավորել Առյուծներին։
Կույս՝ «ինչու՞ մենք իրենց նման չենք»
Եթե Կույսի զուգընկերը համեմատում է իրենց զույգը ուրիշ անծանոթ զույգերի հետ, ապա դա իսկապես տագնապ կառաջացնի այս նշանի ներկայացուցչի մոտ, չէ՞ որ նա իսկույն կսկսի խնդիրներ փնտրել հարաբերությունների մեջ։
Կշեռք՝ «ինձ դուր չեն գալիս քո ընկերները»
Եթե Կշեռքը լսի այս տեսակ արտահայտություն սիրեցյալից, ապա այն մեծ ցավ կպատճառի նրան. չէ՞ որ ընկերները Կշեռքի կյանքի անբաժանալեի մասն են։ Հետևաբար, այս խոսքերը նրանք կընկալեն որպես վիրավորանք ոչ միայն ընկերների, այլև սեփական անձի հասցեին:
Կարիճ՝ «իմ նախկինը․․․»
Ոչ ոք չի սիրում լսել նախկինների հետ համեմատությունները, սակայն Կարիճների համար դա իսկական ողբերգություն է, որովհետև նրանք շատ խանդոտ են։ Եթե Դուք այդպիսի արտահայտություն թույլ տաք, ապա իմացեք, որ այս նշանի ներկայացուցիչը կկորցնի իր հանգիստը։
Աղեղնավոր՝ «դու խենթ ես»
Աղեղնավորներն այս խոսքերն ընկալում են միայն վատ ենթատեքստում։ Նրանք իսկույն ընդունում են դա որպես սեփական մտավոր և հուզական վիճակի վիրավորանք։ Ավելի լավ է՝ մի արեք այս տեսակ կատակներ։
Այծեղջյուր ՝ «դու դուր չես գալիս իմ ծնողներին»
Այս նշանի ներկայացուցիչները իսկապես ցանկանում են դուր գալ բոլորին։ Եթե զուգընկերն ասի, որ ծնողները հավանություն չեն տվել իրենց զավակի ընտրությանը, ապա Այծեղջյուրը կընկալի դա որպես զուգընկերոջ սիրո պակաս։
Ջրհոս ՝ «դու ճիշտ այնպիսին ես, ինչպես մայրդ»
Անշուշտ, Ջրհոսները սիրում են իրենց մայրերին, սակայն ցանկանում են հիացմունք և քննադատություն ստանալ սեփական արժանիքների և սխալների համար։ Նրանք ընդհանրապես չեն սիրում, երբ իրենց համեմատում են ինչ-որ մեկի հետ։
Ձկներ՝ «դու այնքան խնդիրներ ունես»
Ձկներն իրենք էլ գիտեն, որ չափազանց էմոցիոնալ են և հաճախ են խնդիրներ գտնում նույնիսկ իրենց սեփական անձի մեջ։ Այնուամենայնիվ, նրանք չեն ցանկանում լսել այսպիսի խոսքեր սիրելիից։ Լսելով դա՝ նրանք իսկույն կհիասթափվեն զուգընկերոջից։
Այժմ Դուք գիտեք, թե որ արտահայտություններից է անհրաժեշտ խուսափել կենդանակերպի տարբեր նշանների հետ շփվելիս։ Հիշեք, որ խոսքերի հետևել է պետք, չէ՞ որ մարդուն վիրավորելը հեշտ է, իսկ վստահությունը վերադարձնելը՝ ոչ։
Նյութը՝ marketium.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը