Մինչ Հայաստանում երկիրը սկսել են մաքրել օլիգարխներից ու կաշառակեր պաշտոնյաներից, Ռուսաստանում օլիգարխների զավակների հերթական ճոխ հարսանիքն է անցել։ Միլիարդատիրոջ 17-ամյա ժառանգ Իրինա Չիգիրինսկայան ամուսնացել է Արխանգելսկի մարզի նախկին փոխնահանգապետի որդու՝ Ալեքսանդր Միրելիի հետ, գրում է Super-ը։
Հարսնացուի Zuhair Murad ապրանքանիշի զգեստը՝ թանկարժեք քարերով զարդարված, 14 միլիոն ռուբլի արժեր։ Իսկ հյուրասիրության վրա երիտասարդների ընտանիքները ծախսել են առնվազն 30 միլիոն ռուբլի (500 հազար դոլար), հարսանիքին 1500 հյուր էր հրավիրված։ Արարողությունը գոլֆ ակումբում է անցկացվել։ Սեղանը բառացիորեն կոտրվում էր համեղ խորտիկների ծանրությունից՝ խորովածներ, սաղմոնից կարպաչչո, ձկնային ասորտի, ուզբեկական փլավ, միրգ ու հատապտուղ։ Այդ գաստրոնոմիական տոնի գագաթնակետն էլ հիասքանչ տորթն էր։
Հյուրերին զվարճացնում էին Սերգեյ Շնուրովը, Վալերի Մելաձեն, Օլեգ Գազմանովը, Էմինը, Անի Լորակը ու Գրիգորի Լեպսը։ Հարսանիքը վարում էին Նիկոլայ Բասկովն ու Մաքսիմ Գալկինը։ Շնուրը նույնիսկ հյուրերի հետ շրջան էր բռնել ու պարում էր։
Նշենք, որ ռուս գործարար Ալեքսանդր Չիգիրինսկին «Սնեգիրի Դեվելոփմենթ։ ընկերության սեփականատերն է (խոշորագույն կառուցապատող, որը հայտնի է Ռուսաստանում ու դրա սահմաններից դուրս)։ Կրթությամբ Ալեքսանդրը վիրաբույժ է։
2013-ի հոկտեմբերին Չիգիրինսկին դարձել է հոլանդական Vitesse ակումբի սեփականատերը։ Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ դուստրեր՝ Իրինան ու Մարիան, նաև որդի՝ Միխայիլը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին