Ռուսաստանում հիմա շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը , դրա հետ մեկտեղ Մոսկվայում տարբեր զվարճալի միջոցառումներ են կազմակերպվում՝ ի ուրախություն բնակիչների։ Ահա, Թիմաթին էլ է որոշել աչքի ընկնել։ Եգոր Քրիդի հետ միասին Թիմաթին «Մերսեդեսով» եկել է «Բլեք Սթար» բուտիկի մոտ ու այնտեղ ելույթ ունեցել՝ պարելով մեքենայի վրա՝ հարյուրավոր ֆանատների աչքերի առաջ։
Եվ ահա Մոսկվայի կենտրոնում Թիմաթիի ու Եգոր Քրիդի արարքից հետո նրանցով հետաքրքրվել են ոստիկանները։ Արտիստները միանգամից մի քանի օրենք են խախտել։
Ճանապարհի բանուկ մասում մի քանի հազար քաղաքացի էր հավաքվել՝ մոսկվացիներ ու զբոսաշրջիկներ, այդ թվում նրանք, ովքեր մայրաքաղաք են ժամանել 2018-ի Աշխարհի առաջնության կապակցությամբ։ Բոլշայա Դմիտրովկա փողոցի երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մասով Հանրային խորհրդի անդամ Ալեքսանդր Խամինսկին հայտնել է․
«Ակնհայտ է, որ խոսքը Թիմաթիի սովորական ինքնագովազդի մասին է։ Նրա ոչ համարժեք վարքագիծը սկսվել է այն բանից հետո, երբ նրան անտեսեցին փոփ երաժշտության բնագավառում «ՄՈՒԶ- ՏՎ մրցանակաբաշխության» ամենամյա արարողության ժամանակ»,- նշել է հասարակական գործիչը DNI. RU-ի հետ զրույցում։
«Նախկինում էլ է նա հրապարակավ դժգոհություն արտահայտել երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչների հասցեին։ Իսկ հիմա մի ամբողջ ելույթ է կազմակերպել Մոսկվայի կենտրոնում իր մեքենայի վրա կանգնած՝ ցույց տալու համար, որ չնայած այս տարի մրցանակ չի ստացել, ինքը առաջվա պես հետաքրքիր է հանրությանը, ու իր Instagram պաշտոնական էջում հրապարակել է մեքենայի վրա իր ելույթի տեսագրությունը»,- հայտնել է փորձագետը։Լ
Խամինսկին հավելել է, որ շուտով հասարակական կարգի խախտման փաստով ստուգում է իրականացվելու։ Ամեն դեպքում՝ առավելագույնը 26 հազար ռուբլու չափով վարչարարական տուգանքները, ինչպես նաեւ մինչև 100 ժամ հարկադիր աշխատանքները կամ էլ մինչև 15 օր ժամկետով վարչական կալանքը ոչ Թիմաթիին, ոչ էլ Քրիդին, ոչ էլ նրա շրջապատից որեւէ մեկին չեն վշտացնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում