Բելգիայում բնակվող հայազգի երգչուհի KeyOh-ը շարունակում է գրանցել նոր հաջողություններ: Հայուհին արդեն 4-րդ անգամ հայտնվում է նորաձեւության հայտնի ամսագրի՝ Modellenland-ի շապիկին: KeyOh-ի լուսանկարներով երեք շապիկները լույս են տեսել ամսագրի 3-ամյակի առիթով, իսկ 4-րդ շապիկը, որի հերոսուհին կրկին հայազգի գեղեցկուհին է, լույս կտեսնի այս ամիս:
Իր համար կարեւոր նորությունը KeyOh-ը, ինչպես միշտ, առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին, նաեւ տրամադրել ամսագրում տեղ գտած բացառիկ լուսանկարները:
«Այս անգամ համագործակցել եմ լուսանկարիչ Ջոս Փեյքսի հետ: Նա Փարիզից է: Սա մեր առաջին համագործակցությունն էր, բայց ինձ համար նրա հետ աշխատելն անմոռանալի էր: Ընդամենը երեք ժամ ենք եղել Փարիզում ու իրակացրել ֆոտոշարքը: Մենք լավ գիտեինք՝ կախարդական քաղաքում ենք, որտեղ կախարդական բաներ են պատահում: Օրը բավականին շոգ էր, սակայն մենք ստիպված էինք մի վայրից մյուսը շտապել, որպեսզի կարողանայինք հասցնել վերջացնել բոլոր look-երը: Բայց այդ խուճապի մեջ էլ հասցրեցինք վայելել մի գավաթ սուրճ եւ հիանալ գեղեցիկ արեւամուտով»,-պատմում է նա, նաեւ ավելացնում.
«Անհավանակն է: Արդեն 4-րդ անգամ եմ հայտնվում ամսագրի շապիկին: Կարծում եմ՝ նրանց դուր է գալիս այն հաջողությունը, որը նրանք ունենում են ինձ հետ աշխատելով: Իսկապես, պարտավորեցնող է, որ նրանք կրկին ինձ են ցանկացել լուսանկարել շապիկին: Երջանիկ եմ այդ փաստի համար»:
Ի դեպ, KeyOh-ն այս շրջանում մեկ այլ նորություն էլ ունի՝ նա ու քույրը զբաղված են Բելգիայում կայանալիք գեղեցկության մրցույթի կազմակերպչական աշխատանքներով.
«Հիմա քրոջս՝ Աննա Օհանյանի հետ կազմակերպում ենք Miss Armenia Europe գեղեցկության մրցույթը, որի մասնակիցներին բացահայտում ենք յուրաքանչյուր ամսվա ընթացքում: Մրցույթի եզրափակիչը կկայանա սեպտեմբեր ամսին: Մենք նպատակ ունենք բացահայտելու Եվրոպայում գտնվող նոր գեղեցիկ հայուհիներին: Ես չեմ կարող միշտ անել այն, ինչ հիմա եմ անում, եւ ես հույս ունեմ, որ մենք դեռ կտեսնենք այլ հայուհիների՝ հայտնի ամսագրերի շապիկներին, տարբեր թերթերում եւ հեռուստատեսությամբ: Եվ հուսով եմ՝ նրանք կփայլեն ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլեւ տաղանդով: Ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե ովքեր են հայերը, ինչ են նրանք անում, ինչ կարող են անել: Աշխարհը պետք է իմանա, որ մենք այստեղ ենք, մնալու ենք մեր տեղում եւ ճանաչվելու այն հրաշալի գործերով, որոնք իրականացնում ենք»:
Սյունե Առաքելյան
Production: http://modellenland.com
Art director: Van Poucke Peter
Model : kéyoh Ohanian
Photographer: Joss Peix
Make up : Nelly make up
Hair: kapsalon Mari
Clothing: Raisa & Vanessa
Clothing: Alfabeta
Dressed by: Atelier ExC
Styled by:
Nelly Yengibaryan & Ebru Sari
Accessories: 365 Rebel
Shoes: Ted Baker
Location: Paris
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար