Բեռլինյան կենդանաբանական այգին աշխարհի ամենահին այգիներից է, որ բացվել է 1844 թվականի օգոստոսի 1-ին:
1869 թվականին այգու տնօրեն դարձավ դոկտոր Հենրիխ Բոդունիսը: Նրա օրոք կառուցվեց այծեղջյուրների ազատավանդակը, որը, առաջին հերթին իր տարաշխարհիկ ոճի շնորհիվ, դարձավ տեսարժան վայր: Հետագայում նման կացարաններ կառուցվեցին փղերի, ջայլամների, ֆլամինգոների համար եւ հայտնի «Էլեֆանտետոր» դարպասները (գերմ.՝ Elefantentor): Կենդանաբանական այգու տարածքում նաեւ տարատեսակ տաղավարներ եւ ռեստորաններ հայտնվեցին:
1988 թվականին դոկտոր Լյուդվիգ Հեքը ստանձնեց այգու ղեկավարությունը եւ ավելացրեց կենդանական ֆոնդը, որը շուտով հավասարվեց լոնդոնյան այգու ֆոնդին: 1913 թվականին կենդանիների վարքագծի ուսումնասիրությամբ զբաղվող դոկտոր Օսկար Հայնրոտի նախագծով ակվարիում կառուցվեց: Առաջին աշխարհամարտից հետո կառույցները Համբուրգի «Հագենբեկ» (գերմ.՝ Hagenbeck) այգու օրինակով ապամոնտաժվեցին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կենդանաբանական այգու մեծ մասն ավերվեց: 3715 կենդանիներից կենդանի մնացին միայն 91-ը, որոնց թվում՝ 2 առյուծ, 2 բորենի, մեկ ասիական արու փիղ, մեկ արու գետաձի, 10 թիկնոցավոր պավիան կապիկ, մեկ շիմպանզե, մեկ սեւակտուց արագիլ եւ մեկ թագավորական ձկնկուլ: Ի դեպ, հայկական «Զինվորը եւ փիղը» ֆիլմը (1977թ.), որտեղ գլխավոր դերակատարը Մհեր Մկրտչյանն է, հիմնված է այդ ժամանակների իրական իրադարձությունների վրա:
1945-56 թ.թ. այգին ղեկավարում էր դոկտոր Կատարինա Հայնրոտը՝ Օսկար Հայնրոտի կինը, ով այն ժամանակ կենդանաբանական այգիների միայն կին տնօրենն էր: Նա կարողացավ վերակառուցել այգին, վերանորոգվեցին այծեղջյուրների եւ փղերի ազատավանդակները, ինչպես նաեւ կացարան կառուցվեց գետաձիերի համար:
1956 թվականին ղեկավարությունն անցավ դոկտոր Հայնց-Գեորգ Կլեսին, ով հետագա վերականգնողական աշխատանքներն իրականացրեց: Կառուցվեցին կապիկների, թռչունների համար շինություններ, արջերի ազատավանդակ, գիշատիչների համար կացարան՝ գիշերային կենսակերպ վարող կենդանիների համար առանձին սարքավորումներով, ապամոնտաժվեց ակվարիումը: Սկսեցին ձեռք բերել եւ աճեցնել կենդանիների հազվագյուտ կամ անհետացող տեսակներ: Կլեսի ղեկավարությամբ այգու տարածքում կանգնեցվեցին կենդանիների արձաններ, հիմնադրվեց կենդանաբանական դպրոց: Կլեսը մեծ ուշադրություն էր հատկացնում հին շինությունների վերակառուցմանն ու հիմնանորոգմանը: Գերմանիայի վերամիավորումից հետո սկսվեց արեւելյան Բեռլինի «Tierpark» այգու հետ միավորումը, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ լանդշաֆտային կենդանաբանական այգին:
35 հեկտար մակերեսով բեռլինյան կենդանաբանական այգին Գերմանիայում ամենամեծ այգիներից է: Ներկայում այնտեղ բնակվում է շուրջ 15 հազար կենդանի, ընդ որում, դեռեւս անցյալ դարի 50-ական թվականներին այստեղ զբաղվում էին կենդանական աշխարհի հազվագյուտ կամ անհետացող տեսակների աճեցմամբ:
Դե, իսկ այցելուներին այս հաստատությունը տալիս է բազմաթիվ անմոռանալի տպավորություններ, առաջին հերթին՝ կարեւոր մի մանրուքի շնորհիվ. բազմաթիվ կենդանիներ գտնվում են ոչ թե ճաղավանդակներում՝ թեկուզ եվրոպական չափանիշներով խիստ ընդարձակ (նման չափանիշներ նույնպես եվրոպական պաշտոնյաները նախատեսել են…), այլ ազատավանդակներում, որոնք հնարավորինս մոտեցված են նրանց բնական միջավայրի պայմաններին:
Պարզ է, որ տեսնել եւ լուսանկարել կենդանիների, որոնք փակված չեն հսկայական ճաղավանդակների հետեւում, բավական հաճելի է: Տնակները, որտեղ ձմռանը պահվում են այդ կենդանիները, ձեւավորված են համապատասխան աշխարհագրական գոտիների բնակիչների կացարանների ոճով: Ընձուղտների տնակը մուսուլմանական ոճով է՝ շքեղ սյուների վրա բարձր կամարներով, զեբրերինը հիշեցնում է աֆրիկացիների հողեղեն կացարանները: Որոշ կենդանիներ պահվում են նաեւ վանդակներում, օրինակ՝ կատվազգիների ներկայացուցիչները, որոնց համար ակնհայտորեն ձանձրալի է, թեեւ կուշտ են…
Կենդանաբանական այգու բուսական աշխարհը նույնպես արժանի է ուշադրության: Խիտ բուսականությունը, որից այն կողմ գրեթե չի երեւում երկնաքերներով քաղաքային տեսարանը, մեծացնում է վայրի բնության գրկում լինելու զգացողոթյունը: Այգու տարածքում զբոսնելիս կարելի է հանդիպել մի քանի ոչ մեծ ջրանցքների՝ ջրլող թռչունների համար, որոնցից մեկը հիշեցնում է Երեւանի Կարապի լիճը:
Ալբերտ Խաչատրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը