ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իր կարծիք կարտահայտի այս կամ այն հարցի շուրջ, որի մասին դուք լռում էիք։ Դրա հետեւանքով լարվածություն կլինի հարաբերություններում, եւ դա միմյանց չհասկանալու պատճառ կդառնա։
ՑԼԵՐ
Այսօր չարժի շատ մտածել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ գերագույն հաճույք ստացեք ձեր կյանքից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հուլիսի 9-ին ստիպեք ձեզ մոռանալ մտածելու մասին եւ գործեք այնպես, ինչպես թելադրում է ինտուիցիան։ Ճիշտ է, այն հնարավոր է սխալվի որոշ փոքրիկ հարցերում, սակայն համեմատած ձեր մտքի՝ ավելի ճշգրիտ կլինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սխրանքներ գործեք հանուն սիրո։ Պարտադիր չէ պարաշյուտով թռչեք կամ ձեր սիրելի էակին փրկեք դեւերից ու չարքերից։ Սխրանքներ լինում են նաեւ կենցաղային հարցերում, օրինակ՝ լվանալ ափսեները, արդուկել հագուստները կամ համաձայնել միասին գնալ պիկնիկի։ Դրանից հետո դուք կլինեք օրվա հերոսը ձեր սիրելիի համար։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հիշեք, թե որքան դժվար էր փոփոխությունների սպասելը եւ թե ինչ երջանկություն էին դրանք պարգեւել ձեզ։ Հուլիսի 9-ին այս հիշողությունները շատ են օգնելու ձեզ անձնական կյանքը կարգի բերելու հարցում:
ԿՈՒՅՍԵՐ
Ինքնակրթությամբ եւ ինքնակատարելագործմամբ զբաղվելու հիանալի օր է։ Բայց պետք է դա անել սիրելի անձնավորության հետ։ Ճիշտ է, նա այսօր այլ ծրագրեր ունի, բայց ձեր առաջարկը հաստատ չի մերժի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հուլիսի 9-ը միասին գնումներ կատարելու համար հիանալի օր է։ Փորձեք ոչ միայն գնել այն ամենը, ինչ պետք է ձեզ եւ ձեր սիրելի էակին, այլեւ այն ինչից դուք հաճույք կստանաք։ Կարեւորը ցանկությունն է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր խնայատուփն արդեն մետաղադրամներով լի է, եւ հավաքված գումարը բավարար կլինի սիրելի էակի հետ ճամփորդության գնալու համար։ Հուլիսի 9-ը հենց այն օրն է, երբ պետք է միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այդ գումարը եւ ուր եք պատրաստվում գնալ ընտանիքի անդամների հետ։ Ի դեպ, դուք հաճույք կստանաք ոչ միայն ճամփորդությունից, այլեւ միասին որոշում կայացնելու գործընթացից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այս ամիսը ձեր ամիսն է, եւ այսօր դուք հերթական անգամ կհամոզվեք դրանում: Հաջողությունը կլողա դեպի ձեզ, կարեւորը` բաց չթողնեք այն:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր պետք է լավատես լինեք ու սովորեք դուրս գալ անգամ ամենաանելանելի իրավիճակներից: Եթե ձեզ մոտ դա ստացվի, ապա ձեր անձնական կյանքը կբարգավաճի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր հաջողությունը ամբողջովին կախված կլինի ձեր հմայքից: Միայն դրա օգնությամբ դուք ձեր սիրելիից կստանաք այն, ինչ կկամենաք:
ՁԿՆԵՐ
Դուք պատասխանատու եք ձեր սիրելիի առաջ միայն այն բանի համար, որ հավատացրել եք նրան, որ անտարբեր չեք այն ամենի հանդեպ, ինչ նա անում է: Եվ այսօր դուք պետք է հիշեք այդ պատասխանատվության մասին:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով