Սելենա Գոմես, դու բաց թողեցիր քո հնարավորությունը))) Կամ գուցե քո բախտը բերել է։ Կարճ ասած՝ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը նշանվել են, հայտնում է Daily Mail-ը։ 24-ամյա կանադացի երգիչն ու 21-ամյա մոդելը, ըստ երեւույթին շատ շուտով կամուսնանան։
Ոմն Azymanzur իր Twitter-ում հրապարակել է սիրահարների լուսանկարը, որտեղ մոդելի մատնեմատին մատանի է երեւում։

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առաջարկությունն արվել է Բահամյան կղզիներում երեկույթի ժամանակ։

Պարից հետո Բիբերի թիկնապահները բոլոր ներկաներին խնդրել են անջատել հեռախոսները։ Երգիչը Բոլդուինին առաջարկություն է արել, որին վերջինը տվել է իր համաձայնությունը։
Երգչի հայրը՝ Ջերեմին, իր Instagram-ում հրապարակել է որդու լուսանկարը հետեւյալ մակագրությամբ․ «Այն ինչ ես զգում եմ՝ ավելին է, քան հպարտությունը։ Սպասում եմ հաջորդ գլխին»։

Ի դեպ, նշանադրությունը հաստատել է նաեւ Հեյլի հայրը՝ Սթիվեն Բոլդուինը։

Հիշեցնենք, որ երգիչն ու մոդելը հանդիպում էին 2016-ին, հետո Բիբերը որոշել է նորից անցնել Սելենա Գոմեսին, բայց նրանց մոտ դարձյալ ոչինչ չի ստացվել ու ահա․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»