«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայտնի է դարձել, թե ինչպես են Pussy Riot-ի անդամներն աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ դաշտում հայտնվել

12:06, 16 հուլիսի
Երեկ մենք ականատես դարձանք ֆուտբոլի աշխարհի առաջնության շքեղ եզրափակչին, որտեղ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Խորվաթիայի հավաքականին՝ 4։2 հաշվով ու երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
 
Բոլորս էլ հիշում ենք այն պահը, երբ խաղը ընդհատվեց Pussy Riot փանք-խմբի մասնակիցների պատճառով, որոնք դաշտ էին մտել։ Իրենց ակցիայի մասին նրանք պատմել են Facebook-ում։
 
Մասնակիցներին հաջողվել էր անցնել պատնեշն ու մտնել դաշտ։ Նրանց հաջողվեց բռնել միայն դաշտի կենտրոնում։ Կարգը խախտողներից մեկն էլ ոստիկանի համազգեստով աղջիկ էր։
 
Փանք-խմբի ներկայացուցիչների խոսքով՝ ակցիան կոչվում էր «Ոստիկանը մտնում է խաղի մեջ» աշխարհի առաջնության դաշտում ու նվիրված էր քաղբանտարկյալներին ու ցուցարարների ապօրինի կալանավորումներին։
 
Իր հերթին «Կոմերսանտը» գրում է, որ այդ ակցիան մոտ մեկ շաբաթ նախապատրաստվել է։ Մասնակիցներից մեկը ստիպված է եղել համապատասխան սանրվածք անել, որպեսզի նմանվի ոստիկանի, իսկ կանայք կեղծամներով էին։
 
Լուսանկարներում հաջողվել է ճանաչել Պյոտր Վերզիլովին՝ Pussy Riot-ի ակտիվիստ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսնուն։ Իսկ դաշտում հայտնված երեք կանանց անունները չեն հայտնում։
 
Pussy Riot-ի ակտիվիստները պահանջում էին «ազատել բոլոր քաղբանտարկյալներին», «չնստեցնել բանտ լայքերի համար», «դադարեցնել հանրահավաքներում ցուցարարների ապօրինի կալանավորոմները», «թույլատրել երկրում քաղաքական մրցակցությունը», «չկեղծել քրեական գործեր ու մարդկանց առանց պատճառի քննչական մեկուսարանում չպահել»։
 
Ակտիվիստների ծանոթների խոսքով՝ ակցիան նախապատրաստվել է մոտ մեկ շաբաթ, խմբի անդամները ստիպված են եղել գնել ֆուտբոլասերի անձնագիր։ Ըստ ծրագրի՝ նրանք պետք է զուգարանում կամ հարակից տարածքում հագնեին ոստիկանական համազգեստ ու այդ համազգեստով առավելագույնս մոտենային դաշտին։ «Վերզիլովը ստիպված էր կանոնադրությամբ նախատեսված սանրվածք անել, որպեսզի նմանվի ոստիկանի, իսկ աղջիկները կեղծամ էին հագել, որպեսզի թաքցնեին մազերի վառ գույնը»։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search