Շերը որոշ ժամանակով Եվրոպա է մեկնել։ Շերի ժամանումը հիմնականում կապակցված էր Mamma Mia ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի հետ, որտեղ Շերը կատարում է Ռուբի Շերիդանի՝ Դոննայի (Մերիլ Սթրիփ) մոր դերը։
Լոնդոնում ֆիլմի պրեմիերայից հետո 72-ամյա երգչուհին որոշել է հանգստանալ ու սկզբում ուղեւորվել է Իբիցա։
Իսկ հետո Շերին նկատել են նաեւ Կապրի կղզում։
Ի դեպ, բոլորովին վերջերս, երգչուհին պատմել է, թե ինչի շնորհիվ է լավ մարզավիճակ պահպանում։
«Ես ոգելից չեմ խմում ու պատանեկության տարիներին էլ առանձնապես չեմ սիրել խմել, չեմ գործածել ու չեմ գործածում թմրանյութեր, չեմ ծխում, նաև հետևում եմ սննդակարգի, թեկուզ ես շատ եմ սիրում ուտել։ Ճիշտ է, ես շատ հաճախ եմ օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից, այդ հարցում չեմ կարող ստել։ Առհասարակ ես մեծահասակի բնավորություն չունեմ, ասես դեռ չեմ մեծացել ու մայրս, որը 92 տարեկան է, նույնպես այդպիսին է, իսկ տատիկս 85 տարեկանում ֆիթնես սրահ էր հաճախում, այնտեղ մինչև հիմա փակցված է նրա լուսանկարը, նա այդ հաստատության ամենատարեց հաճախորդուհին էր»,- նշել է հայուհին։
Ինչ վերաբերում է ֆիլմին, որտեղ Շերը կատարում է շվեդական հանրահայտ ABBA խմբի երգերը, ապա նա ասում է, որ իր համար շատ դժվար էր։
«Երբեք չեմ կարծել, որ նրանց երգերը կատարելն այդքան բարդ է։ Ես երգեցի, սարսափելի ստացվեց, գնացի աշխատեցի ինքս ինձ վրա ու հետո արդեն գերազանց կատարեցի իմ գործը։ Ինձ դուր է գալիս նկարահանվել ֆիլմերում, բայց ես կցանկանայի փորձել ուժերս որպես ռեժիսոր»,- նշել է հայուհին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով