Հիմնավորապես չպատրաստվելով եւ երթուղին չուսումնասիրելով՝ ցուցանակին հետեւելով ուղեւորվեցինք 6 կմ հեռավորությամբ գտնվող լքված Հին Սինյես բնակավայր: Այս անզգուշությունը մեզ գրեթե 6 ժամանոց ճանապարհ արժեցավ դեպի այնտեղ ու հետ: Հույները, հավանաբար, հաշվում են ուղիղ ճանապարհը: Բայց ուղին ոլորվում էր լեռներով՝ շրջանցելով կիրճերը, Պանտոկրատորը դեպի մեզ էր գալիս անողոք կերպով: Բուռն բուսականության մեջ պահպանված քարաշեն տներով բնակավայրը, որմնանկարներով լքված եկեղեցին եւ կախված լեռը՝ վանքը գագաթին. ծովի կողմից վտանգի նախանշանների դեպքում ափի բնակիչները բարձրանում էին Հին Սինյես:
Սա միայն փոքրիկ ընտրություն է կղզու բոլոր հետաքրքիր վայրերից, որոնք կարելի է առատորեն գտնել ցանկացած ուղեցույցում:
Քանի որ մայիսին զբոսաշրջիկներն ակնհայտորեն քիչ են եւ հույները ձանձրանում են, ռեստորաններում կարելի է հաճելի ճաշել լիարժեք միայնության մեջ: Հունական խոհանոցը բազմազան է, առատ եւ անհավատալիորեն համեղ: Ճաշի ժամի տոթին արդեն հիանալի է սառը սուրճը՝ ֆրապպեն, իսկ լավ զբոսանքից կամ թարմացնող ծովից հետո մուսակուի համար կարելի է հոգին էլ ծախել: Մոտակա ռեստորանում մեզ հիշում եւ դիմավորում էր բարի բուլղարուհի կինը, ում ձեռագիր հաշիվների կույտը հիշատակի համար պահպանում եմ: Միջինը 25 եվրոյով կարելի է երկու հոգով ճաշել, իհարկե, առանց ալկոհոլի:
Կղզու վրա խանութների հետ համատեղված բազմաթիվ արհեստանոցներ կան, որտեղ կարելի է ձեռք բերել ամբողջ արտադրանքը: Ձիթապտղի ծառից իրերը տարածված են, խեցին պարզ է, բայց հաճելի, զբոսաշրջային տարատեսակ հուշանվերները, դատելով ծավալներից, լավ են վաճառվում:
Դեպի ծով իջնող ձիթապտղի այգիներն անհավանական եւ երազային գեղեցկություն ունեն: Ձիթապտղի ծառերը շատ երկար են ապրում, մինչեւ հազար տարի, եւ դրանց տարիքն ակնհայտորեն առաջանում է ծառի տարօրինակ կառուցվածքով: Դրանց տակ սեւ ցանցեր են բացված: Երբ պտուղները հավաքելու ժամանակը գա, ցանցերը կձգեն:
Ընդհանրապես Կորֆուն գրավում է իր կատարյալ անկեղծ գավառականությամբ եւ խաղաղությամբ: Զբոսաշրջային ուղիներից հեռանալու դեպքում, կղզու պարզ կյանքը թվում է այնքան հարազատ, մոտ եւ տնական, որ մեծ քաղաք վերադառնալով՝ տարօրինակ է հասկանալը, որ ահա այս կողմում տան ճանապարհն է:
Վ.Ա.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով