Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել էր Jimmy Kimmel Live շոուին, որի մասին մենք դեռ առավոտյան էինք գրել։
Լոս Անջելեսի պապարացիները Քիմին նկատել են այն պահին, երբ նա գնում էր նկարահանումների։
Բնականաբար այնտեղ Քիմին շրջապատել էին երկրպագուները, որոնք ինքնագրեր ու համատեղ լուսանկարներ էին խնդրում։
37-ամյա հայուհին էլ, բնականաբար, չէր մերժում։
Կարո՞ղ եք կռահել, թե Քիմի հագին որ ապրանքանիշի անսամբլ է։ Ճիշտ է, Քանյե Ուեսթի ապրանքանիշի։
Եվ այսպես, Jimmy Kimmel Liveշոուի YouTube ալիքով հրապարակվել է մի հատված՝ շատ հայտնի կնոջ մասնակցությամբ, որը երեկ Քիմմելի շոուի հյուրն էր։ Խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է։
Քիմը պատմել է այն մասին, թե ինչպես է օգնել Էլիս Ջոնսոնին ազատվել բանտից։ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկեր թմրանյութերի ապօրինի վաճառքի համար ցմահ ազատազրկման դատապարտված ու արդեն 21 տարի բանտում անցկացրած 62-ամյա Էլիս Ջոնսոնին ներում շնորհելու հնարավորությունը։ Ու Քիմը հասել է նրան, որ նախագահը ներում էր շնորհել Էլիսին։
«Ես գիտեի, որ ես հարյուրից ընդամենը մեկ հնարավորություն ունեմ Էլիսի համար համաներման հասնելու համար։ Ու ես որոշեցի փորձել: Ես խնդրեցի հանդիպում նախագահի հետ («Նրա կառավարման ամենաերջանիկ պահը»- ասել է այդ պահին Ջիմին՝ մեկնաբանելով Քիմի ու Թրամփի համատեղ լուսանկարը)։ Ու նա ինձ զանգահարել է մեկ շաբաթ հետո։ Նա զանգահարել էր այն պահին, երբ ես մասնակցում էի Սթիվեն Քլայնի ֆոտոշարքին, իսկ եթե գիտեք, թե ով է նա, ուրեմն հասկանում եք, որ ֆոտոշարքը նյու ոճով էր։ Ես լրիվ մերկ էի, երբ զանգահարեց Թրամփը։ Ու ես խուճապի մեջ ընկա, քանի որ շատ էի սպասում այդ զանգին («Դուք նրան ասեիք, որ մերկ եք, այդ դեպքում նա բոլոր բանտարկյալներին կազատեր»- մեկնաբանել էր Քիմմելը )։ Հետո ես հանդիպեցի նրա հետ։ Ես ցնցված էի Սպիտակ տնից ու Օվալաձեւ գրասենյակից։ Մենք խոսեցինք Էլիսի մասին, ահա և արդյունքը»,- պատմել է քիմը։
Ջիմին նշել է, որ քանի որ Քիմը հիմա զբաղվում է բանտարկյալ կանանց գործերով (հայուհին վերջերս այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտը), ապա պետք է նաեւ Մելանիա Թրամփին ազատի Դոնալդի գերեվարությունից։
Քիմը վերջում պատասխանել է այն հարցին, արդյոք ինքը վիճում է Քանյեի հետ այն թեմայով, որ Քանյեն աջակցում է Թրամփին, իսկ ինքը՝ ոչ։
«Ես ուզում եմ, որ հստակ լինի։ Մենք այդքան հաճախ չենք քննարկում քաղաքական թեմաներ, ու Քանյեն իր կարծիքն ունի, որը ես հարգում եմ։ Բայց Քանյեին դուր է գալիս ոչ թե Թրամփի քաղաքականությունը, այլ նրա անձը, այն փաստը, որ ոչ ոք չէր ակնկալում, որ նա կհաղթի ընտրություններում, իսկ նա՝ հաղթեց։ Նրան դուր է գալիս Թրամփի եռանդը, ոչ ստանդարտ մտածողությունը»,- ասել է Քիմը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega, Backgrid, REX, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն