NEWS.am STYLE-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Հայաստանում տրանսպորտի խնդիրը ոչ միայն տեղացիներին է անհանգստացնում, այլեւ զբոսաշրջիկներին: Այս փաստը ավելի մեծ ցանկություն է առաջացնում պարզել՝ ինչպես պետք է կազմակերպվի համակարգը, եւ հատկապես որ խնդիրներին են բախվում զբոսաշրջիկները:
Երեւանը շատ բան է հասցրել տեսնել. տրամվայներ, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, երթուղայիններ, մետրո: Մետրոյին շատ չենք անդրադառնա, քանի որ կիսակառույց կայարանների թեման արծարծվում է թե՛ բնակիչների, թե՛ քաղաքապետարանի կողմից:
Այնուամենայնիվ, թվում է՝ քաղաքի տրանսպորտային զարգացումը կանգ է առել երթուղայինների ի հայտ գալուն զուգահեռ: Համաձայնեք, որ «գազելների» ժամանակն անցել է, նույնիսկ, եթե որոշ ժամանակ դրանք իսկական փրկություն են եղել բնակիչների համար: Շրջանցենք այն, որ երթուղայիններից օգտվողների թիվը անհամեմատելիորեն գերազանցում է դրա մի անկյունում փակցված ձեւական պաստառի թիվը: Ճիշտ այնպես, ինչպես ծխելն արգելող պաստառը չի խանգարում վարորդներին: Տրանսպորտից օգտվելուց առաջ զբոսաշրջիկին մի քանի հարց է հետաքրքրում՝ Որտե՞ղ սպասել, ինչո՞վ երթեւեկել, ու ե՞րբ կբարեհաճեն ժամանել տրանսպորտային միջոցները: Այդ հարցերը հեշտությամբ կգտնեին իրենց պատասխանենրը, եթե լինեին անգլալեզու գրություններ՝ ինչպես ցուցանակի, այնպես էլ տրանսպորտի մեջ:
Ամենահամեղ պատառը որոշել ենք թողնել վերջում: Երեւանյան տաքսիներ. յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է ժամանում Հայաստան, զարմանում է տաքսիների մեծաքանակությունից ու վարորդների գրկաբաց ընդունելությունից: Շատ զբոսաշրջիկներ ուրախությամբ նշում են, որ ծառայության գինն այստեղ համեմատաբար ցածր է: Ունենք այն, ինչ ունենք, սակայն այստեղ եւս բախվում ենք խնդիրների, հատկապես, եթե հարցը վերաբերում է անհատ ձեռներեց տաքսու վարորդներին:
Վարորդներից մեկի խոսքով, եթե ցանկանում եք իրերը տեղավորել բեռնախցիկում, ապա պետք է հավելյալ 500 դրամ վճարեք, քանի որ բեռնախցիկը չի տրամադրվում, ու դա պարզապես լավություն է վարորդների կողմից:
Ինչ խնդիրների էլ որ բախվեն մարդիկ մեր քաղաքում, անհրաժեշտ է հիշել, որ մեր երկիրը բարի ու սրտացավ մարդկանց երկիր է: Հենց նրանք են աշխարհի տարբեր ծայրերի մարդկանց ձգում Հայաստան: Այս ամենը հաշվի առնելով, պետք է հասկանալ, որ տրանսպորտային համակարգը բնականոն կյանքի հիմնական տարրերից է: Մենք պետք է զարգանանք հենց այդ ուղղությամբ, որպեսզի այդ տարրը ավելի բարեկարգ լինի ինչպես տեղացիների, այնպես էլ հյուրերի համար:
Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին