NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
«Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Ըստ իս, դա մոլորություն է, որին ես չեմ հավատում, քանի որ հոգու վերքը ոչ միայն երբեք չի բուժվում, այլեւ անվերջ բորբոքվում է եւ չսպիացող վերքի նման արնահոսում ու մրմռում: Եթե ժամանակին այն բոցկլտացող կրակի նման վառվում էր ու այրում ներսս, ապա հիմա հանգած օջախի նման մխում է եւ խեղդամահ անում ինձ: Դրան գումարվում է նաեւ կարոտը, որը խեղճացնում է, ծնկի բերում եւ թեւաթափ անում ինձ:
Մյուս կողմից էլ գիտակցությունս անընդհատ ստիպում է սթափվել, քանի որ պատասխանատու եմ երեխաներիս համար եւ իրավունք չունեմ թուլանալու՝ էլ ավելի չխորացնելու նրանց ցավն ու վիշտը: Բայց ուժերս կամաց-կամաց լքում են ինձ, որովհետեւ շատ դժվար է միայնակ դիմակայել ցավին, վշտին, տառապանքին: Որովհետեւ անզորությունից ուզում եմ գոռալ, ճչալ, ոռնալ, ուզում եմ մատներով քանդել քո վրայի հողը, ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ չեմ կարող ապրել առանց քեզ, որ սիրում եմ քեզ, որ կյանքս անիմաստ է առանց քեզ, որ հավերժություն դարձած քո կյանքով դու դավաճանեցիր մեզ, որի համար երբեք չեմ ների քեզ: Չեմ ների, որ կյանքս ակամայից բաժանվեց երկու փուլի՝ «մինչեւ» եւ «հետո», որտեղ «մինչեւ»-ը թեեւ ծանր էր ու դժվար, բայց, միաժամանակ, երջանիկ եւ ուրախ էր: Անհոգ չէր, բայց իմաստալից էր: Իսկ «հետո»-ն դարձավ անտանելի, որովհետեւ մնացի մենակ՝ մասնատված, կիսատ մնացած կյանքով, որովհետեւ հիմա շնչում եմ միայն մեկ թոքով, սրտիս փականներից միայն երկուսն են գործում, ուղեղիս միայն մի կիսագունդն է մտածում:
Այսքանից հետո, ինչպե՞ս է, որ ժամանակը կարող է բուժել կամ ամոքել վերքը, եթե տարիների ընթացքում այն ավելի է խորանում ու անասելի ցավ պատճառում:
Ալլա Ա.
Հ.Գ. Շնորհակալություն, որ արտահայտվելու հնարավորություն ընձեռեցիք ինձ, քանի որ այս յոթ տարիների ընթացքում առաջին անգամ բարձրաձայն մտածեցի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ