«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Չեմ ցանկանում միայնակ լինել 80 տարեկանում». «Վամպիրի օրագրեր»-ի Բոննին իրական կյանքում դարձավ 29 տարեկան

15:05, 5 սեպտեմբերի

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում «Վամպիրի օրագրերը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալում  Բոննի Բենեթին մարմնավորող դերասանուհի եւ երգչուհի Քեթ Գրեմը: Քեթը դարձավ 29 տարեկան:

Հեռուստասերիալի երկրպագույները Քեթին ճանաչում են որպես Բոննի՝ հերոսուհի, որն օժտված է մոգական հատկություններով եւ ամեն ինչի պատրաստ է՝ հանուն իր ընկերների բարեկեցության: Մտերիմներին փրկելու համար Գրեմի հերոսուհին պատրաստ է զոհել անգամ սեփական կյանքը:

Հենց այս հատկանիշների շնորհիվ էլ Քեթ Գրեմը հեռուստասերիալի երկրպագուների ամենասիրելի դերասանուհիներից է:

Այսօր, սակայն, որոշել ենք բացահայտել ոչ թե Բոննիին, այլ հենց Քեթին՝ ներկայացնելով նրա արտահայտած մտքերից մի քանիսը.

«Կարծում եմ՝ եթե ուշադրության կարիք ունեք, կարող եք ակնոց կրել: Մարդիկ կսկսեն միմյանց հարցնել՝ տեսնես՝ ո՞վ  է նա»:

«Իմ ոճը բացարձակ թրենդային չէ: Իմ ներսի արտիստը սիրում է փայլել իր ինքնատիպությամբ»:

«Ես շատ եմ սիրում տարբեր զարդեր կրել, հատկապես ականջներիս տարբեր հատվածներում»:

«Սիրում եմ մուգ եւ առեղծվածային բաներ, որոնք շեշտում են իմ անհատականությունը»:

«Ես ավելի շատ նախընտրում եմ գրել երգեր անկախ կանանց մասին, ոչ թե սիրահարվածների»:

«Սիրում եմ, երբ աչքերս փայլում են, հատկապես Նոր տարվա շեմին»:

«Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ եմ ես կարծում վամպիրական այդ խենթության մասին, ես պատասխանում եմ, որ ինձ համար դա սովորական պատմություն է, որովհետեւ ես միշտ եմ այդ թեմաների մեջ եղել»:

«Բոլոր նրանք, ովքեր ինձ անձամբ ճանաչում են, գիտեն, թե որքան եմ ես կարեւորում մարդկանց հավասար իրավունքներն ու սեփական անձը սիրելու կարողությունը»:

«Եթե տղան քեզ դավաճանում է, դու պետք է հեռանաս: Եթե նա քեզ լավ չի վերաբերվում, կրկին պետք է թողնես ու գնաս: Միգուցե, շատ պարզ է հնչում, բայց չպետք է թույլ տաս, որ քեզ անարգեն: Մենք՝ աղջիկներս, պետք է ուժեղ լինենք»:

«Չեմ ցանկանում միայնակ լինել 80 տարեկանում՝ շրջապատված ադամանդներով ու թանկարժեք զարդերով: Դա չէ իմ ճանապարհը, դա այն չէ, ինչը ինձ կարող է ոգեւորել»:

Լուսանկարները՝ Քեթ Գրեմի Facebook-ի էջից 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել