Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին նորությունների կույտում շարունակում ենք պարզել ինչն ինչոց է: Ինչպես հայտնի է աստղերի ապահարզանի մեղավորը 72-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնական-սիրուհի 29-ամյա Տատյանա Բրուխունովան է: Ըստ լուրերի՝ զառամյալ երգիծաբանը երիտասարդ սիրեցյալին անգամ երկու բնակարան է նվիրել:
Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի դատարանը քննել է միանգամից 2 հայց. առաջինը ներկայացրել են Ստեպանենկոյի իրավաբանները, հակադարձ հայցը՝ Պետրոսյանի ներկայացուցիչները:
Մինչդեռ իրավաբան Էլինա Մազուրը հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել երիտասարդ դերասանուհի՝ ներկայանալով 72-ամյա Եվգենի Պետրոսյանի սիրեցյալ:
Կնոջ խոսքով՝ ինքն իբր երգիծաբանին երեխա է պարգեւել, սակայն նա շռայլ չէր՝ ստիպված էր ամեն մի կոպեկը նրանից տառացիորեն կորզել:
Երգիծաբանն արձագանքել է այն տեղեկությանը, թե իբր ունի նոր երիտասարդ սիրուհի: Այս կապակցությամբ Եվգենի Պետրոսյանի խոսքը փոխանցել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը:
Պաշտպանը համոզված է, որ փորձում են արտիստին սեւացնել: Ժորինի կարծիքով՝ նման «ստերը» երգիծաբանի կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ձեռքի գործն են, ումից նա ներկայումս ամուսնալուծվում է:
«Տեղեկությունն ընդհանրապես իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ո՞վ է այդ ամենը տարածում: Ի՞նչ նպատակով: Այն նպատակով, որ Պետրոսյանին անվանարկեն: Որ ավելին ստանան, քան հասնում է»,- Ժորինի խոսքն է մեջբերել «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Փաստաբանի միջոցով այս թեմայով հանդես է եկել նաեւ ինքը՝ Եվգենի Վահանովիչը:
«Նա, ինչպես եւ ես ծիծաղեց…Նա ասաց, թե այնքան ծիծաղելի է, որ անգամ մեկնաբանելու իմաստ չկա: Դե, ուղղակի մատից ծծած լուր է: Զառանցանք… 100-տոկոսանոց սուտ:
Տեղեկությունն այնքան զվարճալի է, որ մենք նույնիսկ չփորձեցինք լուրջ ընդունել ու արձագանքել»,- հայտարարել է Սերգեյ Ժորինը: Նա նաեւ հավելել է, որ Պետրոսյանին տհաճ է իր ամուսնալուծության պատմության համեմատությունը Ջիգարխանյանի եւ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը