Այս առավոտը Երեւանում մեկնարկեց գունավոր տրամադրությամբ, քանի որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մեր մայրաքաղաքում արդեն 4-րդ տարին անցկացվեց «Երեւանյան գունազարդ վազք» միջոցառումը:
Այս տարի միջոցառումը բացառիկ էր նրանով, որ մասնակիցների թվում էին նաեւ մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ ունակություններով անձիք: Այս տարվա վազքը նվիրված էր Երեւանի 2800-ամյակին, այդ պատճառով էլ վազքուղին կազմում էր 2800 մ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս գունազարդ վազքին նախորդեց ֆիթնես նախավարժանք, այնուհետեւ մասնակիցների տրամադրությունն ավելի թեժացրեց ամբողջ ընթացքում հնչող բարձր երաժշտությունը:
Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանի խոսքով՝ ի սկզբանե վազքի նպատակն է եղել Հայաստանում զարգացնել մասսայական սպորտն ու սպորտային տուրիզմը՝ նպաստելով նաեւ մարդկանց առողջ ապրելակերպին ու զբաղվելով բարեգործությամբ:
Այս տարվա վազքին միացել էր նաեւ Family Network ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի շարժառիթներ կային Yerevan Color Run-ին միանալու, որոնցից են, օրինակ, այսօրվա «թվայնացված սերնդին»-ին դեպի շփում, բակային խաղեր, սպորտ բերելն ու բազմաթիվ ընտանիքներ միավորելը:
«Մեր ընկերությունը՝ Family Network-ը, որը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից է, այս միջոցառմանն է հրավիրել իր բաժանորդների, ընկերների ընտանիքներին, և ես վստահ եմ, որ YEREVAN COLOR RUN–ի շնորհիվ նրանք միասին ավելի ուրախ, գունեղ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեն և էլ ավելի կամրապնդեն իրենց ընտանեկան, ընկերական, բարեկամական կապերը: Մենք սիրով միացել ենք Գունազարդ վազք միջոցառմանը, քանզի այն նաև բարեգործական ուղղություն ունի: Եվ ամենակարևոր շարժառիթներից մեկը. մեր ընկերությունը թե՛ իր բրենդային գույներով, թե՛ իր տրամադրությամբ, և թե՛ իր աշխատակազմով ոչ պակաս գունազարդ է: Եվ մենք այսօր այստեղ ենք՝ էլ ավելի գունավորելու ընտանիքի բոլոր անդամների համար հետաքրքիր ժամանցին նվիված միջոցառումը, մարդկանց կյանքը լցնելու դրական և երջանիկ զգացողություններով»:
Ի դեպ, այս տարվա միջոցառման ընթացքում գրանցվեց նաեւ հետաքրքիր դեպք. նորապսակ մի զույգ իր հարսանիքը որոշեց անցկացնել Շահումյանի հրապարակում՝ մասնակիցը դառնալով գունավոր տոնին ու գունազարդվելով:)
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ եւս վազքի առաջին երկրորդ եւ երրորդ հորիզոննականները գրաված տղաներն ու աղջիներն արժանացան Yerevan Color Run-ի հովանավորների կողմից պարգեւների:
Միջոցառման բոլոր մանրամասները ֆիքսել է NEWS.am STYLE-ը:)
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է