Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ճանապարհորդի գրառումները. Զալցբուրգի տեսարժան վայրերը

22:13, 1 հունիսի

Զբոսնելով քաղաքում՝ մենք գնացինք փնտրելու նախապես համացանցով ընտրած հոսթելը: Եվս մեկ անգամ շնորհակալություն քարտեզին եւ տեղի բնակիչներին, ովքեր դժվար պահին օգնության հասան: Նրանց շնորհիվ էլ մեր ժամանակավոր կացարան ուղեւորվելու ճանապարհին եղանք Զալցբուրգի եւս մեկ տեսարժան վայրում՝ Միրաբել զբոսայգում: Այն շատ գեղեցիկ է՝ հսկայական քանակությամբ շքեղ ծաղկաթմբերով, բայց բոլոր տպավորությունները լղոզվում էին զբոսաշրջիկների առատությունից: Խայտաբղետ, աղմկոտ խմբերն անդադար հոսքով քայլում էին զբոսայգով, այդ պատճառով ամբողջությամբ չկարողացանք վայելել տեսարանները: Չնայած մի քիչ քայլելուց հետո, ամեն դեպքում, գտանք բավական մեկուսացած վայր:

Իսկ զբոսաշրջիկներից ինչ-որ օգուտ կար. լսելով ուղեկցորդների պատմածից հատվածներ՝ իմացանք, որ Միրաբելը ստեղծվել է որպես Զալցբուրգի ղեկավարներից մեկի քաղաքամերձ ամառանոց, որը նա կառուցել է իր, սիրուհու եւ իրենց երեխաների համար:

Եվ ահա, վերջապես, հասանք մեր հոսթել: Սենյակում տեղավորվելով եւ լոգանք ընդունելով՝ մենք ուղեւորվեցինք հիանալու Զալցբուրգի եւս մեկ տեսարժան վայրով. Ֆեստենբուրգ սարից քաղաքի վրա բացվող դասական տեսարանով: Իսկ սարի վրա Հոենզալցբուրգ ամրոցն է:

Ամրոցը կառուցվել է մ.թ. 11-րդ դարում եւ ներկայում համարվում է Կենտրոնական Եվրոպայի՝ ամբողջությամբ պահպանված ամենամեծ ամրոցը: Թշնամու հարձակումների ժամանակ քաղաքի ղեկավարները թաքնվում էինք ամրոցում, իսկ Զալցբուրգն ավերվում էր, երբեմն՝ հիմնահատակ: Իսկ ամրոցը գրավելը, դիրքի շնորհիվ, գրեթե անհնար էր. Ֆեստենբուրգ լեռան թեքությունը մի կողմից շուրջ 45 աստիճան է, իսկ մյուս կողմից՝ 0:

Սար բարձրացանք ճոպանուղով, որը մեզ 5.90-ական եվրո արժեցավ: Ընդ որում, եթե նաեւ վերադարձի տոմս գնեինք, այն կարժենար 9 եվրո: Բայց համարձակորեն որոշեցինք հետ դառնալ ոտքով եւ չսխալվեցինք. հիասքանչ բնապատկերներ էին: Իսկ վերեւում ամբողջությամբ վայելեցինք Զալցբուրգի տեսարանը: Քաղաքին ոչ բնորոշ ծխի բացակայությունը հնարավորություն տվեց հրաշալի լուսանկարներ անել:

Կարելի էր աուդիոուղեկցորդով էքսկուրսիա վերցնել, որտեղ նաեւ ռուսերենով ձայնագրություն կար կամ ինքնուրույն զբոսնել: Մենք ընտրեցինք վերջին տարբերակը եւ հաճույքով թափառեցինք՝ պապարացիների նման լուսանկարելով յուրաքանչյուր անկյուն:

Ներքեւ իջնելով՝ մենք երկու կարեւոր որոշում կայացրեցինք:

Նախ՝ ամենատարբեր թանգարանները, այդ թվում՝ Մոցարտի տուն-թանգարանը, որոշեցինք թողնել հաջորդ ուղեւորությունների համար: Ընդհանրապես, ինչ-որ «ոչ թանգարանային» տրամադրություն ունեինք, որն արտահայտվեց ամրոցում: Այնտեղ գտնվող ոչ մի թանգարան չայցելեցինք՝ սահմանափակվելով շրջակայքն ուսումնասիրելով:

Եվ երկրորդ, որոշեցինք, որ մի բան ուտելու ժամանակն է: Եվ ուղեւորվեցինք ավստրիական հայտնի «Դեմել» սրճարան: Այն հաճելիորեն զարմացրեց շատ ընդունելի գներով: Հիասքանչ սուրճի, պաղպաղակի եւ համեղ շտրուդելի համար (որի մեկ բաժինը կհագեցներ հասուն տղամարդու) մենք վճարեցինք շուրջ 9 եվրո: Հետո արդեն երեկոյի համար հայտնի «Մոցարտ» կոնֆետ վերցրեցինք (այն Զալցբուրգի եւս մեկ խորհրդանիշն է՝ 7 եվրո մեկ տուփի համար), եւ ուղեւորվեցինք քաղաքում զբոսնելու:

Զալցբուրգը հաճելի քաղաք է: Մենք հաճույքով թափառում էինք մաքուր փողոցներով, որտեղ այդ երեկո ազգային տարազներով բազմաթիվ մարդիկ կային: Կարծում էինք, թե տեղական ինչ-որ տոն է, բայց պարզվեց, որ տեղի բնակիչները գնում են օպերա՝ սիմֆոնիկ երաժշտության համերգի:

Քաղաքը հարմարավետ է՝ հնության հստակ զգացողությամբ գեղեցիկ տներով, դասական երաժշտությամբ, որ լսվում էր տներից եւ սրճարաններից, որտեղ երաժիշտներ էին նվագում…

Իսկ ահա Զալցբուրգի զբոսաշրջիկների թիվը մեզ շփոթեցրեց: Հավանաբար, մենք սպասում էինք ավելի դանդաղ, մեկուսի եւ խաղաղ միջավայր գտնել: Եվ հաջորդ օրս իսկ ուղեւորվեցինք դրա հետեւից՝ Ցել ամ Զեե:

Շարունակությունը՝ հաջորդիվ…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել