#Backstage. Ինչպես են ընթանում «Արտակարգ Արտակ» նոր հումորային սիթքոմի նկարահանումները

Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Ճանապարհորդի գրառումները. Զալցբուրգի տեսարժան վայրերը

22:13, 1 հունիսի

Զբոսնելով քաղաքում՝ մենք գնացինք փնտրելու նախապես համացանցով ընտրած հոսթելը: Եվս մեկ անգամ շնորհակալություն քարտեզին եւ տեղի բնակիչներին, ովքեր դժվար պահին օգնության հասան: Նրանց շնորհիվ էլ մեր ժամանակավոր կացարան ուղեւորվելու ճանապարհին եղանք Զալցբուրգի եւս մեկ տեսարժան վայրում՝ Միրաբել զբոսայգում: Այն շատ գեղեցիկ է՝ հսկայական քանակությամբ շքեղ ծաղկաթմբերով, բայց բոլոր տպավորությունները լղոզվում էին զբոսաշրջիկների առատությունից: Խայտաբղետ, աղմկոտ խմբերն անդադար հոսքով քայլում էին զբոսայգով, այդ պատճառով ամբողջությամբ չկարողացանք վայելել տեսարանները: Չնայած մի քիչ քայլելուց հետո, ամեն դեպքում, գտանք բավական մեկուսացած վայր:

Իսկ զբոսաշրջիկներից ինչ-որ օգուտ կար. լսելով ուղեկցորդների պատմածից հատվածներ՝ իմացանք, որ Միրաբելը ստեղծվել է որպես Զալցբուրգի ղեկավարներից մեկի քաղաքամերձ ամառանոց, որը նա կառուցել է իր, սիրուհու եւ իրենց երեխաների համար:

Եվ ահա, վերջապես, հասանք մեր հոսթել: Սենյակում տեղավորվելով եւ լոգանք ընդունելով՝ մենք ուղեւորվեցինք հիանալու Զալցբուրգի եւս մեկ տեսարժան վայրով. Ֆեստենբուրգ սարից քաղաքի վրա բացվող դասական տեսարանով: Իսկ սարի վրա Հոենզալցբուրգ ամրոցն է:

Ամրոցը կառուցվել է մ.թ. 11-րդ դարում եւ ներկայում համարվում է Կենտրոնական Եվրոպայի՝ ամբողջությամբ պահպանված ամենամեծ ամրոցը: Թշնամու հարձակումների ժամանակ քաղաքի ղեկավարները թաքնվում էինք ամրոցում, իսկ Զալցբուրգն ավերվում էր, երբեմն՝ հիմնահատակ: Իսկ ամրոցը գրավելը, դիրքի շնորհիվ, գրեթե անհնար էր. Ֆեստենբուրգ լեռան թեքությունը մի կողմից շուրջ 45 աստիճան է, իսկ մյուս կողմից՝ 0:

Սար բարձրացանք ճոպանուղով, որը մեզ 5.90-ական եվրո արժեցավ: Ընդ որում, եթե նաեւ վերադարձի տոմս գնեինք, այն կարժենար 9 եվրո: Բայց համարձակորեն որոշեցինք հետ դառնալ ոտքով եւ չսխալվեցինք. հիասքանչ բնապատկերներ էին: Իսկ վերեւում ամբողջությամբ վայելեցինք Զալցբուրգի տեսարանը: Քաղաքին ոչ բնորոշ ծխի բացակայությունը հնարավորություն տվեց հրաշալի լուսանկարներ անել:

Կարելի էր աուդիոուղեկցորդով էքսկուրսիա վերցնել, որտեղ նաեւ ռուսերենով ձայնագրություն կար կամ ինքնուրույն զբոսնել: Մենք ընտրեցինք վերջին տարբերակը եւ հաճույքով թափառեցինք՝ պապարացիների նման լուսանկարելով յուրաքանչյուր անկյուն:

Ներքեւ իջնելով՝ մենք երկու կարեւոր որոշում կայացրեցինք:

Նախ՝ ամենատարբեր թանգարանները, այդ թվում՝ Մոցարտի տուն-թանգարանը, որոշեցինք թողնել հաջորդ ուղեւորությունների համար: Ընդհանրապես, ինչ-որ «ոչ թանգարանային» տրամադրություն ունեինք, որն արտահայտվեց ամրոցում: Այնտեղ գտնվող ոչ մի թանգարան չայցելեցինք՝ սահմանափակվելով շրջակայքն ուսումնասիրելով:

Եվ երկրորդ, որոշեցինք, որ մի բան ուտելու ժամանակն է: Եվ ուղեւորվեցինք ավստրիական հայտնի «Դեմել» սրճարան: Այն հաճելիորեն զարմացրեց շատ ընդունելի գներով: Հիասքանչ սուրճի, պաղպաղակի եւ համեղ շտրուդելի համար (որի մեկ բաժինը կհագեցներ հասուն տղամարդու) մենք վճարեցինք շուրջ 9 եվրո: Հետո արդեն երեկոյի համար հայտնի «Մոցարտ» կոնֆետ վերցրեցինք (այն Զալցբուրգի եւս մեկ խորհրդանիշն է՝ 7 եվրո մեկ տուփի համար), եւ ուղեւորվեցինք քաղաքում զբոսնելու:

Զալցբուրգը հաճելի քաղաք է: Մենք հաճույքով թափառում էինք մաքուր փողոցներով, որտեղ այդ երեկո ազգային տարազներով բազմաթիվ մարդիկ կային: Կարծում էինք, թե տեղական ինչ-որ տոն է, բայց պարզվեց, որ տեղի բնակիչները գնում են օպերա՝ սիմֆոնիկ երաժշտության համերգի:

Քաղաքը հարմարավետ է՝ հնության հստակ զգացողությամբ գեղեցիկ տներով, դասական երաժշտությամբ, որ լսվում էր տներից եւ սրճարաններից, որտեղ երաժիշտներ էին նվագում…

Իսկ ահա Զալցբուրգի զբոսաշրջիկների թիվը մեզ շփոթեցրեց: Հավանաբար, մենք սպասում էինք ավելի դանդաղ, մեկուսի եւ խաղաղ միջավայր գտնել: Եվ հաջորդ օրս իսկ ուղեւորվեցինք դրա հետեւից՝ Ցել ամ Զեե:

Շարունակությունը՝ հաջորդիվ…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության