Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, կենդանակերպի յուրաքանչյուր նշան իր թալիսման-քարն ունի: NEWS.am STYLE-ը դիմեց երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ խնդրելով պատմել, թե ինչպիսի քարերով զարդեր կարելի է ընտրել կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնված մարդկանց համար:
«Հորոսկոպն օգնում է հասկանալ ձեր մտերիմ մարդուն: Հենց նա է տալիս ձեր շատ հարցերի պատասխանները: Հորոսկոպին հավատացող մարդկանց համար թալիսման-քարի ընտրությանը պետք է լրջորեն մոտենալ, քանի որ հենց թալիսմաններն են կանխորոշում մեր ինքնազգացողությունը եւ տրամադրությունը:
Խոյ – այս նշանին հարմար են մեղեսիկը եւ սարդոնիքսը: Հենց այս թարերն են Խոյերին օգնում միշտ աշխույժ լինել եւ ամուր առողջություն ունենալ:
Ցուլ – բոլոր սպիտակ եւ թափանցիկ քարերն այս նշանի համար են, օրինակ՝ կառնեոլ կամ ագաթ:
Երկվորյակ – այս նշանի համար առաջին տեղում տոպազն է: Երկվորյակներին հարմար են բոլոր խայտաբղետ քարերը: Հենց դրանք կօգնեն նրանց խուսափել բազմաթիվ խնդիրներից եւ հեշտությամբ հասնել նպատակին:
Խեցգետին – հարկավոր է ընտրել զմրուխտ եւ քաղկեդոն:
Առյուծ – այս նշանի համար թալիսման-քարերի առաջին տեղում են սաթը եւ սուտակը, ինչպես նաեւ բոլոր այլ կարմիր եւ դեղին քարերը:
Կույս – նռնաքար, շափյուղա եւ բյուրեղ: Այս նշանին կօգնեն ներդաշնակության մեջ լինել իրենց եւ շրջապատի հետ:
Կշեռք – այս նշանին հարմար են մարգարիտը եւ սիբերիտը: Սրանք այն քարերն են, որ Կշեռքներին հնարավորություն են տալիս հաստատվել իրենց գործում եւ շրջապատին վստահություն ներշնչել:
Կարիճ – կենդանակերպի այս նշանը թալիսման-քարերի մեծ ընտրություն չունի: Միակ քարը, որ նրան հարմար է, տոպազն է:
Աղեղնավոր – բոլոր կարմիր եւ կանաչ քարերը, ինչպես, օրինակ, փիրուզը, ցիրկոնը:
Այծեղջյուր – բոլոր սեւ քարերն այս նշանի թալիսման-քարերն են: Օրինակ՝ քրիզոպրազ եւ օնիքս: Դրանք Այծեղջյուրին օգնում են միշտ մնալ խորհրդավոր եւ անկանխատեսելի:
Ջրհոս – թալիսման-քարերն են շափյուղան եւ օբսիդիանը:
Ձուկ – ծովակն, ալեքսանդրիտ եւ շափյուղա: Դրանք Ձկներին կօգնեն նվաճել ընկերների եւ հարազատների ճանաչումը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ