ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա նախկին սիրուհիների միջեւ պատերազմը դեռ շարունակվում է։ Նրանց մեջ բացառապես դերասանուհիներ, մոդելներ, պոռնոդերասանուհիներ եւ սկսնակ երգչուհիներ են։
Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը, ով պնդում է, որ Թրամփը իր հետ կապ է ունեցել Մելանիայի հետ ամուսնացած ժամանակ, հետո վճարել է լռության համար, ապա դատարանում տարել է առաջին պարտությունը։
TMZ-ը հայտնում է, որ ԱՄՆ դատարանը մերժել է Դենիելսի հայցն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։
Ըստ ամենայնի Դենիելսը պետք է փոխհատուցի Թրամփի դատական ծախսերը։
Մարտ ամսին Դենիելսը պատմել էր, որ նրան սպառնացել են Թրամփի հետ ինտիմ հարաբերությունների մասին ինֆորմացիա հրապարակելու փորձի համար։ Իբրեւ թե կապը եղել է հեռւոտաշոուին մասնակցելու վճարը։ Պարուհին պնդում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել 2006 թ․-ին՝ փոխադարձ համաձայնությամբ։
Հինգ տարի անց նա համաձայնել է հրապարակային պատմել Թրամփի հետ կապի մասին լրագրողներից մեկին 15 հազար դոլարով, ինչից հետո նա եւ նրա դուստրը սպառնալիքներ են ստացել։ Դենիելսը հրապարակել է այն մարդու լուսանկարը, ով ամենայն հավանականությամբ իրեն սպառնացող անձն է եղել։ Թրամփն էլ իր թվիթերում է այն հրապարակել, որին կից գրել է․ «նկար, որն արվել է տարիներ անց գոյություն չունեցող մարդու դեմքով»։
Դենիելսին դուր չի եկել նախագահի արձագանքը, քանի որ «կամ նա գիտեր սպառնալիքների մասին, կամ գաղափար չուներ դրանց մասին»։ Դատարանը սահմանել է, որ Թրամփի թվիթերյան արտահայտությունը վերաբերում է հռետորական չափազանցություն էր եւ պաշտպանվում է ԱՄՆ Սահմանադրությամբ՝ ազատ խոսքի մասին օրենքով։
Դենիելսի փաստաբան Մայքլ Ավենատին դատարանի որոշման դեպ բողոք կներկայացնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար