Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ֆրանսիացի միլիարդատեր Պիեր Անդյուրանը բաժանվել է ռուս հաղորդավարուհի՝ Վիկտորիա Բոնյայից։ Այս տարվա գարնանը Վիկտորիան մեծ հաճույքով պատմում էր իր նոր սիրեկանի՝ նավթի առք ու վաճառքով զբաղվող, Andurand Capital ներդրումային ֆոնդի սեփականատեր՝ 41-ամյա Պիեր Անդյուրանի մասին։ Սակայն, նրանք գեղեցիկ սերը, որի ընթացքում նրանք միասին ներկայացել են Կաննի փառատոնին եւ Մոնակոյում միաին անցկացրել են իրենց հանգիստը, ավարտվել է մի քանի ամիս անց։ Աղջիկը վստահեցնում էր բոլորին, որ դիրահարվել է, բայց ոչ սիրեցյալի բանկային հաշվին, ինչպես կարող էին կարծել շատերը, այլեւ նրա ինտելեկտին։
Վիկտորիա Բոնյան սոցցանցերում պատմել է, որ իր անձնական կյանքում արդեն երկու տարի է հանգիստ է։ Նույսիսկ ֆրանսիացի միլիարդատեր Պիեր Անդյուրանի հետ հարաբերությունները, պարզվում է եղել են «փի ար» սիրավեպ։ «Դենչիկ ТВ»-ի ինսթագրամի ուղիղ եթերի ժամանակ Բոնյան խոստովանել է․ Պիերը վճարել է իրեն կես միլիոն դոլար, որպեսզի նրանց սիրահարված զույգ խաղային։
Պիեր Անդյուրան Բոնյայի հետ սիրավեպի մասին իր տարբերակն է պատմել։ Ֆրանսիացու խոսքերով ոչ մի փի ար հարաբերություններ չեն եղել․ նրանց սերը եղել է ամենաիրականը։ Պիերը վճարել է հաղորդավարուհու հաշիվները եւ մոտավորապես մեկ տարի Վիկտորիան ապրել է նրա հաշվին։ Սկզբում նրա առանձնատանը, որը գտնվում է Լազուրե ափին, այնուհետեւ նա վճարել է այն բնակարանի համար, որտեղ բնակվել է Բոնյան դստեր հետ, քանի որ հաղորդավարուհին ի վիճակի չէր բնակարան վարձել իր եւ 6 տարեկան դստեր՝ Անջելինայի համար։ Պիերն իր հարաբերությունները Բոնյայի հետ դադարեցրեց, երբ հասկացավ, որ նա անկեղծ մարդ չէ։
«Վիկտորիայի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Ես չեմ խաղա հարաբերություններ այնպիսի կնոջ հետ, ինչպիսին նա է։ Ես նրան վճարել եմ, որպեսզի զարգացնեմ մեր հարաբերությունները, ես դա կանեի ամեն դեպքում, - պատմել է Անդյուրանը «ՍթարՀիթին»։ - Ես խնդրել եմ չխոսել մեր մասին, իմ եւ դստերս մասին։ Ես մարդ եմ եւ այլ մարդկանց, որոնց չեմ ճանաչում, ուշադրության կարիքը չունեմ։ Որքան քիչ ուշադրություն լինի ուղղված իմ անձին եւ բիզնեսի, այնքան ավելի լավ կլինի։
Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է Վիկտորիան նման պատմություններ հորինում, եւ ինչու ձեւացնել, թե ինչ-որ մեկի հետ հարաբերությունների մեջ ես գտնվում հանուն գումարի։ Սա ավելի վատ է, քան մարմնավաճառությունը։ Ցավոք կնշեմ, որ Վիկտորիան հանդիսանում է շատ կեղծ անձնավորություն։ Նա այլեւս չի ապրում իմ առանձնատանը։ Նա այնտեղ մի երկու ամիս է մնացել, իսկ այժմ ապրում է բնակարանում։ Ես, իրոք, մեկ տարի վճարել եմ նրա բնակարանի վարձը, որպեսզի նա կարողանար ինչ-որ կերպ գոնե ապրեր։ Նա միայն ձեւացնում է, թե շատ հարուստ է։ Իրականում նա գումար չուներ, որպեսզի իր եւ դստեր համար վարձած բնակարանի համար վճարեր», - ասում է ֆրանսիացին։
Ի դեպ, ինչպես գրում է «КП»-ն Բոնյան այժմ փորձում է հիմնավորվել ԱՄՆ-ում․ նա օրինական թույլտվություն է ստացել իր եւ դստեր համար, որպեսզի բնակվեն ԱՄՆ-ում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են