«Մեղքերի քաղաք» Աթլանտիկ - Սիթին...
Այսօր, «մեղքերի քաղաք» արդարացիորեն հանդիսանում է Լաս Վեգասը , բայց անցյալ դարի 20-ականներին այդ կոչումը կրում էր Ատլանտիկ-Սիթին:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Ստորգետնյա կայսրություն» սերիալը, որը հեռարձակվել է HBO կաբելային հեռուստաալիքով: Սերիալն սկսվել է 2010 թ. սեպտեմբերի 19-ին, ավարտվել՝ 2014 թ. հոկտեմբերի 26-ին եւ բաղկացած է 5 եթերաշրջանից:
Սերիալի սյուժեն պտտվում է Էնոքի «Նակի» Թոմփսոնի (Սթիվ Բուշեմի) շուրջ, որը քաղաքի գանձապահն է և միաժամանակ ամբողջ քաղաքի կրիմինալ աշխարհի պարագլուխը:Նրա գրպանում է նաև քաղաքի ողջ «էլիտան»: Սերիալի գործողությունների սկիզբը եւ կատալիզատորը ալկոհոլի արգելքի օրենքի ժամանակաշրջանն է:
Նախ՝ ուզում եմ ընդգծել սերիալի միջավայրը. այն այնքան մանրակրկիտ է, որ նույնիսկ Ատլանտիկ Սիթիի բոլոր դեկորացիանները ճիշտ այնպիսին են, ինչպիսին էր քաղաքը 20–ականներին: Կարելի է ասել, որ հեղինակները կառուցել են մի ամբողջ մինի քաղաք, որի վրա ծախսել են 18 միլիոն դոլար:
Սերիալի հեղինակը, գլխավոր սցենարիստը եւ պրոդյուսերը Թերենս ՈՒինթերն է, որը ժամանակին եղել է «Սոպրանոյի կլան» սերիալի սցենարիստը: Հիմնական պրոդյուսերն էր Մարթին Սկորսեզեն, ով նաեւ նկարահանել է առաջին սերիան: Ինչպես հասկացաք, շոուն ղեկավարում էին այն մարդիկ, ովքեր մաֆիայի մասին պատմության էքսպերտներ են:
Սերիալի զարդը գլխավոր հերոսն է, որին հրաշալի մարմնավորել է Բուշամին: Սթիվը փայլուն խաղում է երկերեսանի կերպար, որը քաղաքի պատասխանատու պաշտոնյա է, հարգարժան քաղաքացի եւ հարգանք վայելող անձնավորություն:
Բայց դա ընդամենը դիմակ է, քանի որ, ըստ էության, Նակին խիստ մարդ է, որն իր ձեռքում է պահում ամբողջ քաղաքը: Քաղաքապետարանից մինչև հանցավոր խմբեր՝ բոլորը ճանաչում են Նակիին, որպես քաղաքի սեփականատեր: Իսկ Նակին ունի մեծ ամբիցիաներ, որոնք դուրս են գալիս քաղաքի սահմաններից եւ համազգային ընդգրկում ստանում:
Սերիալի մաշտաբնները շատ մեծ են թե՛ կերպարների քանակով և թե՛ նկարահանման վայրերի առումով: Սերիալի ընթացքում հանդիպում ենք այնպիսի պատմական հերոսների, ինչպիսիք են, օրինակ, Չարլզի «Lucky» Լուչանոն եւ Ալ Կապոնեն: Բացի Ատլանտիկ Սիթիից, մենք ժամանում ենք Չիկագո եւ Նյու Յորք:
Սերիալը հիանալի բացահայտում է երկերեսանիություն ու մոլուցքը։ Եթե Բուշեմին իր վրա է վերցնում երկերեսանիությունը , ապա մոլուցքը հիանալի կերպով արտահայտում է Մայքլ Շաննոնի կերպարը՝ ֆեդերալ գործակալ Նելսոն Վան Ալդենը, որը նաև շատ բարեպաշտ մարդ է:
Նրա մոլուցքը, սակայն՝ ալկոհոլի ապօրինի վաճաքը ամեն գնով կանխելը, լավ ավարտ չի ունենում:
Դերասաններից ուզում եմ նշել նաև Չարլի Քոքսին եւ նրա կերպարը՝ Օուեն Սլեյթերին, որը վարձկան է եւ աշխատում է Նակիի համար: Երբեմն նա ցուցադրում է սկզբունքներ եւ բարոյականություն, որոնք բնորոշ չեն իր տեսակի մարդուն:
Թույլ տվեք պարզապես ասել, որ սերիալը հավաքածուում ունի «Ոսկե գլոբուս», «Էմմի», ինչպես նաեւ «Գրեմմի» մրցանակներ՝ կինոյի կամ հեռուստատեսության լավագույն ալբոմի համար և բազում այլ պարգեւներ:
Եթե դուք սիրելի ընթերցող, մաֆիայի մասին պատմությունների սիրահար եք, ապա անպայման պետք է դիտեք այս սերիալը: Դրա սյուժեն, գործողությունը, մանրուքների վրա կենտրոնացումը եւ մասշտաբները ամբողջովին կգրավեն ձեզ:
Բարի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ