Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:
Այսօր Անահիտն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է ոճային կերպարում։ Անահիտը կրում է սեւ, կաշվե տաբատ եւ իր ապրանքանիշի վերնաշապիկ։ Անահիտի հմայիչ լուքը լրացնում է արեւային ակնոցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Անահիտ Սիմոնյանն ու «Միսիս աշխարհ 2014» տիտղոսակիր Յուլյա Ավագյանն իրենց ընդհանուր միջոցառման շուրջ էին համախմբել հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների: Այդ օրը Անահիտն առաջին անգամ հանդես եկավ հավաքածուի ցուցադրությամբ, իսկ Յուլյան նշեց ծննդյան 33-ամյակը:
Երեւանում նման միջոցառում կազմակերպելը Յուլյայի միտքն է եղել: Նրա եւ Անահիտի մտերմությունը մոտ կես տարվա պատմություն ունի: Միջազգային մրցույթի տիտղոսակիրն ու հայ հայտնի դիզայները ծանոթացել են ամուսինների միջնորդությամբ, երկուսն էլ նշում են՝ առաջին իսկ վայրկյանից մտերմացել են: Յուլյան գնահատել է ոչ միայն Անահիտի մարդ տեսակն, այլեւ ճաշակը եւ որոշել իր ծննդյան խնջույքը համատեղել Անահիտի նորաձեւության ցուցադրության հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն