Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Իմ կյանքը սա է». Ջիվան Գասպարյանի 90 տարիների պատմությունը՝ երեւանյան բեմում (ֆոտո/վիդեո)

23:05, 26 նոյեմբերի

Երկար տարիների բեմական փորձ՝ լի հետաքրքիր, պատկերավոր, անմոռանալի, ուրախ, երբեմն էլ՝ հուզիչ ու դժվար պահերով: 90 տարիների երկար ու ձիգ ճանապարհ՝ մի ամբողջ կյանք… Բեմում Ջիվան Գասպարյանի կյանքի պատմությունն է: Լեգենդար դուդուկահարն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ մշակույթի նախարարոթյան նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նշեց իր 90-ամյա հոբելյանը՝ կյանքի ու ստեղծագործական գործունեության ճանապարհը:

Համերգի ընթացքում մաեստրոյին բեմում ընկերակցեցին մի շարք հայտնի երգիչներ եւ երաժիշտներ՝ Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Գեւորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ելույթ ունեցավ նաեւ Ջիվան Գասպարյան կրտսերը:

Դուդուկի վարպետի ցանկությունն էր՝ 90-ամյակին բեմում պետք է լինեն միայն հայ երաժիշտներ:

«80-ամյակիս դրսից շատ երաժիշտներ ու հյուրեր եկան, իսկ հիմա ցանկանում եմ հենց ներսում՝ հայկական ձեւով անենք: Բայց սա սովորական համերգ չէ, սա իմ երեկոն է: Իմ կյանքը սա է եղել. Ես ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել բացի երաժշտությունից»,-NEWS.am STYLE-ի հետ նախնական զրույցի ընթացքում նշել էր Ջիվան Գասպարյանը:

Համերգի ընթացքում եղան նաեւ անակնկալներ եւ նոր պարգեւներ: Մեր անզուգական դուդուկի հնչյունները աշխարհին լավագույնս մատուցելու եւ ճանաչելի դարձնելու համար վաստակավոր դուդուկահարը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից պարգեւատրվեց Կոմիտաս հուշամեդալով, ինչպես նաեւ՝ կոնսերվատորիայի գիտական խորհուրդի որոշմամբ եւ ռեկտերի հաստատումով՝ դուդուկի վարպետին շնորհիվեց Երեւանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Չնայած տարիների փորձին, պարգեւներին ու անսահման պրոֆեսիոնալիզմին՝ մաեստրոյի հուզմունքը նույնն է մնացել, տարիները չեն կարողացել ազդել նրա զգացողությունների ու պատասխանատվության զգացումի վրա: Ասում է՝ անզգա լինելը, նույնիսկ, վիրավորական է, սակայն նաեւ հավելում՝ այդ էմոցիաները պետք է զգաս, բայց զսպես ինքդ քո ներսում, որպեսզի մյուսներին անհանգստություն չպատճառես:

Դուդուկի վարպետը հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը շատ էր սպասում, կարոտել էր…Նրանց ներկայացրեց իր ստեղծագործական ուղու ամենահետաքրքիր դրվագները, սակայն ինչպես ինքն է խոստովանել՝ իր ստեղծագործություններից որեւիցե մեկն առանձնացնելը դժվար է. չէ՞որ միայն իր սրտին մոտ երաժշտություն է նվագել ու շարունակում նվագել:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել դուդուկի վարպետի հոբելյանական համերգին եւ ֆիքսել հետաքրքիր դրվագները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search