«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

SEREBRO-ի կիսամերկ աստղը, երեք «Քարդաշյաններն» ու Բուզովան՝ կարապի կերպարում

10:12, 6 դեկտեմբերի

Ժամեր առաջ ավարտվել է ռուսական «Музыка Первого» հեռուստաալիքի «SnowПати 4» ամանորյա շոուն։ Ռուսական շոու-բիզեսի աստղերի գրեթե յուրաքանչյուր բեմել, չնչին բացառություններով, վերածվում է անճաշակության շքերթի. «SnowПати 4» շոուն եւս բացառություն չի եղել։ Նույնիսկ թեմատիկ սահմանափակումը ծայրահեղություններց չի փրկել. աստղերը պետք է ներկայանային ռուսական հեքիաթների մոտիվներով կարված հագուստով։  

Նախքան շոուի սկսվելը գորգով անցել են Եգոր Կրդիը, Օլգա Բուզովան, «Վիա Գրա» խումբը, MBAND-ը, Յոլկան, Յուլիանա Կարաուլովան, Հաննան, Կլավա Կոկան եւ ուրիշներ։ Բացառությամբ Բուզովայի՝ մյուսների հագուստը ոչ մի կերպ չէր առնչվում հեքիաթներին։ Որոշ կատարողներ կարծել են, թե «հեքիաթային բարեմասնությունների» ցուցադրումն արդեն իսկ բավական է։ Բոլորի ուշադրությունն իր վրա է գրավել SEREBRO խմբի աստղ Օլգա Սերյաբկինան. նա թափանցիկ զգեստ էր կրում, որը ցուցադրում էր ներքանզգեստը եւ ոչ իդեալական մարմինը։ Անհայտ հեքիաթի կիսամերկ հերոսուհու կերպարը դուր չի եկել նաեւ սոցանցերի օգտատերերին, ովքեր կարծում են, որ զգեստն ընդծել է կազմվածքի թերությունները։ Դժվար է չհամաձայնել նրանց հետ։

 «Վիա Գրա» խմբի նոր կազմը ներկայացել է «քարդաշյանական» զգեստներով։

Յուլիանա Կարաուլովան եւ Յոլկան եւս չեն փայլել. երկուն էլ ներկայացել են տաբատով։ Կարաուլովայի տաբատն, իհարկե, գեղեցիկ էր, բայց ակնհայտորեն չէր համապատասխանում թեմային։  

Հագուստի ընտրությանը պատասխանատվությամբ էր մոտեցել միայն Օլգա Բուզովան։ Նա ներկայացել էր փետուրներով զարդարված ժանյակավոր հագուստով. կերպարը լրացնում էին ուլունքները։ Բեմում երգչուհին հանել է շրջազգեստն ու մնացել ժանյակավոր բոդիով։

«Ես պատրաստվել եմ, մենք ձեզ համար շքեղ պարային համարներ ենք բեմադրել։ Համարների համար նոր կոստյում եմ կարել։ Ինձ համար ցանկացած բեմել իրադարձություն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր երեկ ինձ հետ էին եւ սպասում էին ինձ։ Ես լսում էի ձեզ։ Դուք իմ ուժն եք եւ ինձ մոտիվացնողը»,- ելույթից հետո Instagram-ի էջում գրել է Բուզովան։

 Աղբյուրը եւ լուսանկարները՝ Starhit, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել