Հայտնի իրավաբան Ամալ Քլունիին, ով դերասան Ջորջ Քլունիի կինն է, Նյու Յորքում նկատել են երեխաների հետ։ Քլունին հյուրանոցից դուրս է եկել՝ մեկ տարեկան երկվորյակներին՝ Էլլային եւ Ալեքսանդրին գրկած։
Երեխաների ձեռքին արջուկի տեսքով խաղալիքներ էին։ Նրանք ուշադիր նայում էին մարդկանց՝ բացարձակապես չշփոթվելով տեսախցիկներից։
Ի դեպ, Ամալ եւ Ջորջ Քլունիները չեն սիրում տեսախցիկների առաջ հայտնվել երեխաների հետ եւ հաճախ են նրանց «թաքցնում» հասարակությունից։ Իհարկե, երբեմն լինում են բացառություններ։
Նշենք, որ Նյու Յորքում աստղային զույգը մասնակցել է ՄԱԿ-ի Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնմանը եւ դրա առիթով կազմակերպված ճաշկերույթին։ Ջորջ եւ Ամալ Քլունիները յուրաքանչյուր տարի մասնակցում են Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնման արարողությանը, որի ընթացքում պարգեւատրվում են լավագույն լրագրողներն ու ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՄԱԿ-ի աշխատանքը։
Ամալի համար դա շատ կարեւոր միջոցառում է. նա երկար տարիներ համագործակցում է Միավորված Ազգերի Կազմակերպության հետ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան։ Այս անգամ Ամալ Քլունին մջոցառմանը հրավիրել է ամուսնու ծնողներին։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Page Six, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)