Այս քաղաքը Պեկինի եւ Շանհայի ճիշտ մեջտեղում է: Այստեղ հետաքրքիր շատ բան կա եւ անպայման հարկավոր է այցելել: Ընդ որում՝ ոչ միայն Թրծակավից Բանակի համար:
Հյուրանոց
Սիանի ամենից արտասովոր եւ թանկ հյուրանոցը Tang Paradise Resort-ն է: 7-րդ դարում այն կայսերական պալատ ու այգի էր, իսկ Մաոյի ժամանակներում այստեղ կարող էին ապրել միայն չինական բարձրաստիճան պաշտոնյաները: Մի քանի տարի առաջ միայն այստեղ սկսեցին թողնել նաեւ եվրոպացիների:
Հյուրանոցը շատ նման է չինական իսկական պալատի եւ կանգնած է Լոտոսի այգում:
Քաղաքը
Քաղաքն ավելի քան 3 հազար տարեկան է, ու ասում են, որ 7-9-րդ դարերում՝ Տան դինաստիայի ժամանակ, Սիանը եղել է աշխարհի ամենախոշոր քաղաքներից մեկը: Քաղաքը բազմազգ է, այստեղ նույնիսկ մզկիթ կա՝ բացառիկ նրանով, որ դրա ճարտարապետությունը չինական է, իսկ իսլամի մասին հիշեցնում են միայն արաբերեն գրությունները եւ լվացման համար նախատեսված վայրը:
Սիանի տեսարժան վայրերը
NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս անպայման այցելել զբոսաշրջիկների համար նախատեսված ընթրիք-համերգի. այնտեղ կարելի է համտեսել կենտրոնական Չինաստանի տարբեր ուտեստներ եւ ըմպելիքներ, ավանդական երգերով եւ պարերով գեղեցիկ շոու դիտել:
Սիանի ավանդական ուտեստը պելմենն է, քանի որ այստեղ բրինձ եւ ցորեն չի աճում: Այն պատրաստում են ցանկացած միջուկով՝ ծովախեցգետնից մինչեւ ընկուզեղեն, եւ փորձել անպայման արժե: Ալկոհոլից չինացիների ամենից հաջողված հայտնագործությունը բրնձից օղին է, քանի որ գինի թեեւ պատրաստում են, բայց միայն բոլորովին վերջերս եւ այն առանձնակի նուրբ համով չի տարբերվում:
Հին քաղաքը շրջապատված է 14 կմ երկարությամբ հին պարսպապատով: Այն շատ լայն է եւ դրա վրայով կարելի է քայլել կամ նույնիսկ էլեկտրոմոբիլով անցնել: Այստեղ ամենագլխավորը Հարավային Դարպասներն են, որտեղ նկարների, կահույքի, քարից, փայտից ու ոսկորից պատրաստված տարբեր իրերի հրաշալի ցուցադրություն կա:
Քաղաքից շուրջ 30 կմ այն կողմ՝ Լիշան սարից դեպի հյուսիս, գտնվել է Թրծակավե Բանակը, իսկ պեղումները մինչ օրս շարունակվում են:
Հաճախ պատահում է, որ զբոսաշրջային շատ հայտնի վայրերն այնքան էլ գրավիչ չեն լինում: Սակայն այստեղ, հավատացեք, արժե գալ: Մի քանի հսկայական տաղավարներն իրենց մեջ պահպանում են անցյալի խիստ զինվորների հարյուրավոր ֆիգուրներ, որոնց սարքելու հրաման է տվել Չինաստանի կայսրը: Հավանաբար, Դեղին Կայսրն ինչ-որ բանից շատ էր վախենում, եթե ավելի քան 7 հազար մարդուց բաղկացած նման բանակի կարիք է ունեցել:
Ցին Շի Խուան Դիի մահից մի քանի հարյուր տարի անց, հերթական ապստամբության ժամանակ գյուղացիները պատահաբար գտել են գերեզմանոցը, այդ ժամանակ այն դեռեւս այդքան խորը հողի մեջ թաղված չէր, եւ արձանների մեծ մասը կոտրել են: Հիմա հնագետները խնամքով վերականգնում են յուրաքանչյուր զինվորին, իսկ մի քանիսը, ում բախտ է վիճակվել կանգուն մնալ սարսափելի մարտում, ապակե ցուցափեղկերի հետեւում են:
Զարմանալի մանրուք. Թրծակավե Բանակի բոլոր զինվորների դեմքերը տարբեր են: Ես երկար քայլում եւ ուսումնասիրում էի: Առաջին հայացքից նրանք տարբերվում են միայն համազգեստով եւ աստիճանով, սակայն ուշադիր դիտելու դեպքում նրանց խիստ հայացքները սկսում են կենդանանալ, փոխվել եւ, թվում է, հիմա աչքերը կբացվեն, եւ զինվորները կգնան առաջ՝ կրծքով դեպի թշնամին՝ պատրաստ զոհվել հանուն իրենց կայսրի:
Լիշանը հսկայական ազգային պարկ է: Եթե սիրում եք բնությունը, NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս անպայման մի քանի օրվա էքսկուրսիա վերցնել եւ ուղեկցորդի հետ բարձրանալ սարերը՝ փնտրելու ոսկեգույն կապիկների եւ պանդաների, որոնք այստեղ ազատության մեջ են ապրում: Առանց ուղեկցորդի, ով կենդանիներին փնտրում է հոտով եւ հատուկ նշաններով, դուք դժվար թե տեսնեք նրանց:
Միաժամանակ, քանի որ արդեն հասել եք այստեղ, կարելի է լինել նաեւ տաք ակունքներում: Լիշան լեռան ստորոտին գտնվող տաք աղբյուրները հիմա ծառայում են որպես տեսարժան վայր, այնպես որ դրանցում լողանալ չեք կարողանա: Այստեղ կարելի է տեսնել միայն հնագույն քարե վաննաներ՝ առանձին կայսերական ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ամենագեղեցիկ ավազանը, իհարկե, կայսրի սիրելի հարճինն է՝ լեգենդար չորս գեղեցկուհիներից մեկինը:
Ինչպես հայտնի է, առանց կնոջ մասնակցության ոչ մի պատմություն չի ձեւավորվում: Չինական մշակույթում նրանց մասնակցության առանձնահատկությունն այսպիսին է. բոլոր գործերը կատարվում էին տղամարդկանց կողմից, իսկ երկրի առաջին գեղեցկուհիներն ուղղակի կամ կողմնակի կերպով այդ արարքների պատճառն էին: Չինաստանի պատմության մեջ շատ բան կապված է չորս գեղեցկուհիների հետ՝ հնագույն ժամանակների ամենագեղեցիկ աղջիկների, որոնց կյանքը լեգենդ է դարձել:
Բոլոր գեղեցկուհիների անուններն էլ հետաքրքիր ծագում ունեն. առաջինին կոչում էին Խորտակված Ձուկ, քանի որ նրան տեսած ձուկը զարմանքից խոտակվել է: Երկրորդը պատմությանը հայտնի է որպես Վայրի Սագ. դժվար չէ գուշակել, որ նրան տեսած սագը զարմանքից մոռացել է, թե ինչպես պետք է թռչել եւ ընկել է: Երրորդ գեղեցկուհին՝ նա, ով լողացել է տաք աղբյուրներում, կոչվել է Ծաղիկ, քանի որ նրան տեսած ծաղիկը նախանձից թոռոմել է, իսկ չորրորդի անունը Լուսին էր. լիալուսինը նրա գեղեցկությունը տեսնելով՝ ամոթից թաքնվել է ամպերի հետեւում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»