Դիզայներ Նատալիա Ալավերդյանն այս տարի նոմինացված է Բրիտանական նորաձեւության խորհրդի մրցանակին՝ նոր տաղանդ անվանակարգում։
Ռուսական Harper's Bazaar-ի նորաձեւության նախկին տնօրեն Նատալիա Ալավերդյանը 2012թ. Լոնդոնում հիմնել է «A.W.A.K.E.» ապրանքանիշը։ Նրա ստեղծած հագուստը, որը հեգնանքի տարրեր եւ տարբեր մշակույթների ազդեցություն է կրում, հաջողությամբ վաճառվում է աշխարհում ՝ Նյու Յորքից մինչեւ Մոսկվա։ Blueprint-ին տված հարցազրույցում Նատալիան պատմել է՝ ինչից է սկսել, եւ ինչ հաջողության է հասել իր ապրանքանիշը։
«Ապրանքանիշի հագուստը գնում են Net-a-Porter-ը, Matches-ը, Selfridges-ը, Harrods-ը։ Եվ բավական շատ են գնում, քանի որ բոլորն էլ մեծ խանութներ են։ Շատ գնորդներ ունենք նաեւ Ասիայում, մասնավորապես Ճապոնիայում։ Իտալիայում հագուստը գնում է մոտավորապես 12 խանութ։ Ճապոնիայում մոտավորապես 7 խանութ է գնում, Կարեայում եւս գնորդները շատ են»,- նշել է Նատալիան։
Դիզայների խոսքով՝ Բրիտանական նորաձեւության խորհրդի մրցանակին նոմինացվում է երկրորդ տարին անընդմեջ։
«Նախորդ տարի ինձ զանգահարեց Քերոլայն Ռաշը՝ Բրիտանական ներաձեւության խորհրդի գլխավոր տնօրենը։ Յուրաքանչյուր տարի նա անձամբ է զանգահարում դիզայներներին, ովքեր առաջին անգամ են նոմինացվում։ Ինձ համար դա, իհարկե, հաճելի էր, անսպասելի եւ հպարտանալու առիթ։ Սկզբունքորեն ես այնքան էլ կենրոնացած չեմ պարգեւների եւ նոմինացիաների վրա։ Իմ կարծիքով՝ դա այնքան էլ կարեւոր չէ, բայց շատ հաճելի է։ Հասկանում ես, որ զուր չես շատ աշխատել, որ ինչ-որ մեկին հետաքրքրում է այն, ինչ դու անում ես»,- ասել է Ալավերդյանը։
Պատասխանելով հարցին՝ ինչ է նշանակում բրենդի «A.W.A.K.E.» անվանունը, Նատալիան նշել է, որ Awake (արթնացում) կարող է անվանվել ցանկացած բան։ Նրա մտքին եկել է համապատասխան բառ, որի հապավումը գեղեցիկ կլինի, գեղեցիկ կլինենն նաեւ տառերից հետո դրված կետերը։
«Ես լավ բառակապակցությոն եմ գտել, որը համապատասխանում է նաեւ բրենդի կոնցեպտին։ Ես այն հետեւյալ կերպ եմ մեկնաբանում՝ All Wonderful Adventures Kindle Enthusiasm՝ բոլոր հրաշալի արկածներն էնտոիզիազմ են արթնացնում» ,- նշել է դիզայները։
Աղբյուրը՝ Blueprint
Լուսանկարները՝ Blueprint, Pinterest, a-w-a-k-e.com, Wireimage
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի