ԽՈՅԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին ուրախացնել որեւէ ռոմանտիկ ստեղծագործությամբ` բանաստեղծությամբ, երգով, վիպակով կամ պատմվածքով: Ցանկալի է, որ դա հենց ձեր կողմից գրված լինի, իսկ եթե չունեք նման շնորհք, հոգ չէ, նվիրեք նրան որեւէ հեղինակի ստեղծագործություններից: Կարեւորը ուշադրությունն է:
ՑԼԵՐ
Աշխատեք չլարվել այսօր: Եթե զգում եք, որ բարկությունը շուտով կհասնի իր գագաթնակետին, փորձեք ժամանակին կանգ առնել: Հակառակ դեպքում ձեր սիրելին մեծ ստրես կապրի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք տարված կլինեք ձեր իսկական սիրո փնտրտուքներով, եթե իհարկե դեռեւս չեք գտել նրան: Պատրաստ եղեք, որ ճանապարհին շատ խոչընդոտներ ստիպված կլինեք հաղթահարել: Ամեն դեպքում, ձեր սերը սարերի հետեւում չէ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք հնարավորություն կունենաք հասկանալու, արդյոք ձեր սիրելին ձեր արժանի կե՞սն է, թե՞ ոչ: Ֆինանսապես չեք կարողանա նրան շատ թանկարժեք նվեր մատուցել: Նրա արձագանքից կհասկանաք` նա ձեզ է իրականում սիրում, թե՞ ձեր նվերները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր չեք ցանկանա սիրելիի հետ քննարկել ձեր ընդհանուր խնդիրները: Սակայն վերջինս անընդհատ խոսակցություն կբացի այդ թեմայով: Կամ պետք է դա լուռ տանեք, կամ էլ պատմեք նրան ձեր տրամադրության մասին:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կդժվարանաք ձեր սիրելիի հետ կապված որոշումներ կայացնելիս: Ամեն դեպքում` եթե դուք դա չանեք, ոչ-ոք ձեր փոխարեն չի անի: Մոռացեք ձեր ուսերին դրված պարտականությունների մասին եւ արեք այն, ինչ ձեր սիրտն էլ թելադրում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չափից դուրս հոգատար կլինի ձեր հանդեպ: Նա կցանկանա լուծել ձեր բոլոր խնդիրներն այնպիսի էնտուզիազմով, որ եթե անգամ խնդիր չունեք, ցանկություն կունենաք ստեղծել որոշները, որպեսզի նրան ձեզ օգնելու հաճույքը պարգեւեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր հնարավոր է` շատ անսպասելի պայմաններում հանդիպեք ձեր մեծ սիրուն: Սակայն մի շտապեք նետվել նրա գիրկն ու ամբողջությամբ տրվել այդ սիրուն: Հակառակ դեպքում` տառապանքից չեք կարող խուսափել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փորձեք հանդուրժել ձեր սիրելի վատ տրամադրությունը: Վստահ եղեք, որ դա ձեզ հետ ընդհանրապես կապ չունի եւ նրա սերը ձեր հանդեպ չի նվազել: Լավ առիթ է, որպեսզի նրան ցույց տաք ձեր հոգատարությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիի հետ փոխվեք դերերով: Սա չի նշանակում, որ նա պետք է կրի դիմահարդարում, իսկ դուք նրան ծաղիկներ նվիրեք: Հարցը ավելի գլոբալ է: Պարզապես, այդպես կկարողանաք իրար ավելի լավ հասկանալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կցանկանաք դուրս հանել ձեր ներքին էներգիան: Բայց փորձեք դա անել առանց սկանդալների: Զբաղվեք սպորտով եւ առավել առողջ ձեւով սպառեք ձեր մեջ կուտակված ավելորդ էներգիան:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ձեզ հասկանալ, կամ էլ` ընդհանրապես չի հասկանա: Մյուս կողմից էլ, եթե նա ձեզ լավ է ճանաչում, հեշտ գլխի կընկնի, թե ինչ ի նկատի ունեք եւ խնդիրներ չեն առաջանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը