«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ռադիո Վանի» ուրախ 20-ամյակը, նոր երաժշտական տաղավարի բացումն ու Շուշանիկ Արեւշատյանի խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

23:25, 17 դեկտեմբերի

20 տարի հայկական եթերում՝ լավ երաժշտությամբ, պրոֆեսիոնալ հաղորդավարներով, միշտ նորամուծություններով եւ ճաշակ թելադրելու միտումով. «Ռադիո Վան»-ն այսօր տոնում է իր հոբելյանը, որը նշանավորվեց ռադիոկայանի համար կարեւոր եւս մի իրադարձությամբ՝ երաժշտական նոր տաղավարի բացման արարողությամբ:

Այսօր առավոտից եւ այսուհետ ավելի հաճախ «Ռադիո Վան»-ի ունկնդիրը կարող է լսել հայտնի եւ սկսնակ երգիչների կենդանի կատարումները ռադիոկայանի յուրահատուկ տաղավարից: Նոր տաղավարի բացումը ռադիոկայանը նշեց մեծ շուքով, իսկ խնջույքը հիշեցնում էր իսկական ընտանեկան հավաքույթ, քանի որ ինչպես ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանն է նշում՝ անձնակազմը այս 20 տարիների ընթացքում արդեն հասցրել է դառնալ մի մեծ ընտանիք: Սա է տիկին Արեւշատյանը համարում ռադիոկայանի հաջողություններից մեկը.

«20 տարին այն շրջանն է, երբ արդեն արածներդ ավարտվում են, եւ զգում ես, որ պետք է ժամանակից առաջ նայես եւ նոր բաներ մշակես, որպեսզի աճի ու զարգանա այն, ինչը դու 20 տարի փայփայել ես ու հասցրել մինչեւ այսօր: FM ռադիոն այն ավանդական տեսքով, որով սկսվել է 20 տարի առաջ, դադարեցնում է իր աշխատանքը: Մենք այսօր տներում չունենք ռադիո, մանավանդ երիտասարդներն արդեն ռադիո չեն լսում այդ ֆորմատով: Դա ժամանակի պահանջն է, եւ ռադիոն փոփոխությունների է ենթարկվում: Այսօր ռադիոն դուրս է եկել ցանց, դարձել է օնլայն»,-այսպես է տիկին Արեւշատյանը մեկնաբանում ռադիոկայանի նորամուծությունը՝ երաժշտական նոր տաղավարի բացումը, որի աշխատանքները տեւել են 6 ամիս:

«Մենք վաղուց օնլայն հեռարձակում ունեինք, բայց դա մի կողմ թողած, մտածեցինք՝ ի՞նչ նորություն բերել եթեր, որպեսզի մարդիկ ավելի հաճույքով մեզ լսեն: Մի գաղտնիք կա՝ անսպասելիության գործոնը, որը քեզ պահում է ռադիոյի ալիքի վրա: Մենք հատուկ playlist-եր չենք ներկայացնում, ինձ համար դա հետաքրքիր չէ: Բացի այդ, որպեսզի կոնտենտ ստեղծվի, ստեղծեցինք փոքրիկ «մյուզիք հոլլ», որտեղ գալիս են տարբեր մակարդակի երաժիշտներ, գալիս են հարցազրույցների ու պարտադիր պիտի արդեն նվագեն ու երգեն»,-հավելում է նա:

«Ռադիո Վան»-ի տնօրենի կարծիքով՝ այս ֆորմատը հրաշալի հարթակ կհանդիսանա այն խմբերի եւ երաժիտների համար, որոնք իրենց երգերը ձայնագրելու հնարավորություն չունեն, իսկ այսպես կկարողանան ներկայացնել իրենց կարողություններն ու երաժշտությունը լայն զանգվածների.

«Այս ստուդիան տալիս է նոր կոնտենտ ստեղծելու հնարավորություն, որպեսզի ռադիոլսողը եւ լսի երաժշտությունը, եւ դիտի արտիստին տեսագրված տարբերակով»,-ասում է նա, իսկ հարցին, թե որոնք են այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ «Ռադիո Վան»-ը տարիներ շարունակ պահպանում է իր դիրքը հայկական ռադիոընկերությունների մեջ, տիկին Շուշանիկը պատասխանեց.

«Մենք հիվանդ ենք այս աշխատանքով եւ սա խրոնիկ հիվանդություն է: Բացի այդ՝ մեր անձնակազմը ընտանիք է դարձել, որն այս 20 տարիների ընթացքում ավելի է կոփվել, շատ լավ հաղորդավարներ են հավաքված մեր շուրջ: Ռադիոն այն բիզնեսը չէ, որ միայն քո օգուտի մասին մտածես: Մենք այստեղ շատ ընտանեկան կապեր ենք ստեղծել, որոնք այնքան պինդ են, որ հնարավոր չէ կոտրել: Ես միշտ հրավիրել եմ աշխատանքի լավ մարդկանց: Լավ մասնագետ ես կստեղծեմ, բայց լավ մարդ ստեղծել չեմ կարող: Այս գործի մեջ միայն լավ մարդիկ պետք է լինեն, որովհետեւ եթերը միանգամից բացում է մարդու իրական դեմքը: Այստեղ միակ գործիքդ ձայնդ է՝ սիրտդ ու հոգիդ, որով չես խափի ռադիոլսողին»:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել «Ռադիո Վան»-ի հյուրընկալ տաղավարում եւ ֆիքսել նոր երաժշտական ստուդիայի բացումը, հայտնի հյուրերին ու ամենահետաքրքիր դրվագները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել