Այս 18-ամյա էկզոտիկ աղջիկը ըստ Models.com հեղինակավոր կայքի ճանաչվել է տարվա լավագույն մոդել։ Ադութ Ակեչ են անվանում ավստրալուհուն, որը արմատներով հարավսուդացի է։ Նրա օգտին քվեարկել է ժյուրիի անդամների մեծամասնությունը, որը ներառում է նորաձեւության աշխարհի 250 պրոֆեսիոնալների։
Աղջկան արդեն հասցրել են անվանել «երկրորդ նաոմի Քեմփբել»։ Ադութ Ակեչը ծնվել է Հարավային Սուդանում, մինչեւ վեց տարեկան հասակն ապրել է Քենիայում, իսկ հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա։ 12 տարեկանում նա ստիպված է եղել մոդելային գործունեությունը թողել է երեք տարով։ Տասնվեց տարեկանում Ադութն իրականացրել է իր առաջին շոուն Saint Laurent-ի համար։
Ադութ Ակեչը պատմության մեջ երկրորդ սեւամորթ մեդոլն է, որը դարձել է «Chanel-ի հարսնացու»՝ ուղեկցելով Կառլ Լագերֆելդին։ Նա նաեւ Pirelli-2019 օրացույցի հերոսուհիներից մեկն է։
Ադութ Ակեչին պատահական չեն համեմատում Նաոմիի հետ։ Աղջիկը Քեմփբելի մեծ երկրպագուն է եւ նույնիսկ նրան իր «երկրորդ մայր է» անվանում։ «Մենք ծանոթացել ենք Pirelli-ի օրացույցի նկարահանումների ժամանակ եւ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մենք կընկերանանք։ Իսկ այժմ ես հաճախ եմ նրանից ստանում հաղորդագրություններ․«Հեյ, փոքրիկ, ինչպե՞ս ես։ Հաց կերե՞լ ես։ Քնե՞լ ես»»։
Ադութ Ակեչը երազում է Հարավային Սուդանում բացել իր մոդելային գործակալությունը։ «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան գեղեցիկ սեւամորթ աղջիկներ կան Աֆրիկայում, որոնք չեն կարող մոդել դառնալ, միայն նրա համար, որ նրանք ծանոթություն եւ կապեր չունեն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:48, 27 մայիսի
«Ուժը նախ եւ առաջ գլխի մեջ ա, խելքի, գիտելիքի․․․ կրթվել, անդադար կրթվել»․ Անի Խաչիկյան23:12, 27 մայիսի
Բրեդ Փիթից բաժանվելուց հետո․ Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է հոգեբանի օգնության մասին22:46, 27 մայիսի
«Երբ խառն են մտքերդ»․ Լյուսիի լուսանկարը Կասկադից22:11, 27 մայիսի
Մեգան Մարքլը հայտնվել է սկանդալի կիզակետում Տեխասի հրաձգության պատճառով21:44, 27 մայիսի
«Գեղեցիկ»․ Լիա Զախարյանի լուսանկարը21:12, 27 մայիսի
Տասը կանոն վեճը հարթելու համար20:45, 27 մայիսի
«Վանքի պատուհանից ներս ընկած լույսն է»․ Ժաննա Վելիցյանի հրապարակումն Արցախից20:18, 27 մայիսի
Ջոդի Ֆոսթերը «Իսկական դետեկտիվ» սերիալի չորրորդ եթերաշրջանում կկատարի գլխավոր դերը19:45, 27 մայիսի
«Գեղեցկուհի»․ Աննա Դովլաթյանի գարնանային լուքը19:12, 27 մայիսի
Հայտնի է դարձել Ջոնի Դեփի եւ ռուս աղջկա գաղտնի սիրավեպի մասին18:45, 27 մայիսի
Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Բեւեռլի Հիլզից18:01, 27 մայիսի
Երեք տղամարդ Քեւին Սփեյսիին մեղադրել է ոտնձգությունների համար