Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Եթե դուք չեք կրում ձեր հագուստը, մի՛ ակնկալեք, որ այն ուրիշը կկրի»:Ֆաինա Հարությունյան

11:17, 26 դեկտեմբերի

 Հագուստի դիզայներ, MADE խանութի հիմնադիրներից Ֆաինա Հարությունյանին հանդիպեցինք տոների նախօրյակին: Շատ եւ տարբեր բաների մասին խոսեցինք. նրա անցած ոչ այնքան դյուրին ճանապարհից մինչև նորաձեւության վերջին միտումներն ու ամանորյա զգեստների չարչրկված թեման: Ի դեպ, Ֆաինայի խոսքերով, այդ հարցում գունային կամ ոճային​​ սահմանափակումներ չկան եւ չեն կարող լինել: Նոր տարին պետք է դիմավորել այն զգեստով, որը ձեզ դուր է գալիս. ո՛չ երանգը, ո՛չ էլ ձևը նշակություն չունի։  

Լուրեր տարածվեցին, թե տարվա գույնը կորալն է, բա հիմա ի՞նչ պետք է լինի:

Ինչպե՞ս թե ինչ։ Բոլորը վազեցին գնելու կորալագույն կտորներ, դրանցից կարելու զգեստներ, առանց մտածելու՝ գույնն իրենց սազում է, թե ոչ: Մեզանում գրեթե միշտ այդպես է: Հիշու՞մ եք, մի քանի տարի առաջ խիստ տարածված էր դեղինի եւ կանաչի համադրությունը: Դա ուղղակի ահավոր էր: Ի դեպ, կորալն էլ առաջին անգամը չէ, որ նորաձև է: Հիշում եմ այն ​​ժամանակահատվածը, երբ ես մշտապես կարում էի կորալագույն երեկոյան զգեստներ։ Մինչեւ հիմա դրանից ուշքի չեմ գալիս...Շատ վատ եմ տանում, երբ բոլորը Նոր Տարվանը կարմիր են հագնում, քանի որ ինչ–որ հորոսկոպում կարդացել են, որ պետք է հագնեն հենց այդ գույնը։ Դե քանի որ խոսք գնաց աստղագիտությունից, հիշեցնում եմ, որ վերջին 12 տարիներն ընկնում են կրակի տարերքի տակ: Եվ դա ոչ միայն կարմիրն է, այլեւ դեղինը, նարնջագույնը եւ կրակի բոլոր այլ երանգները ... Պետք է հաշվի առնել նաեւ, թե որտեղ ենք նշելու Ամանորը՝ բարու՞մ, ռեստորանու՞մ, տա՞նը, Դուբայու՞մ: Մի խոսքով, ինձ շատ զայրացնում են  կախվածությունը եւ կլիշեները: Գալիս է խոզի տարին, եւ բոլորն իրենց վերնաշապիկների վրա խոզուկ են նկարում: Շատ անհեթեթ է նայվում: Մի խոսքով, կարիք չկա հագնվելու խոզուկային գույներով, շաբլոնին կուլ մի՛ գնացեք...

Դուք Երեւան եք եկել Ղազախստանից՝ 11 տարի առաջ։ Սկսել եք զրոյից, եւ այժմ ձեր մասնագիտության մեջ համարվում եք լավագույններից մեկը ... Ինչու՞ մնացիք: Անշուշտ, Ղազախստանում եւ՛ շուկան է ավելի մեծ, եւ՛ հնարավորություններն ավելի լայն: Հայրենասիրությու՞ն...

Այո, հայրենասիրություն: Ես եկել եմ տնտեսագիտական կրթությամբ եւ հայոց լեզվի կատարյալ չիմացությամբ (ի դեպ, հիմա էլ ռուսերենն է դժվար տրվում, մի քիչ մոռացել եմ): Անկեղծ ասած, այն ժամանակ ինձ տնտեսագիտությունը չէր հետաքրքրում՝ չնայած այն ուսումնասիրել եմ ամենայն խորությամբ: Այլ բան, որ թվերն իմը չեն, ինչպես նաեւ՝ տեղում նստելը:

Բայց մի՞թե դա չօգնեց, երբ սկսեցիք ձեր սեփական բիզնեսը:

Հավանաբար Նույնիսկ հիմա չգիտեմ, թե ինչն է օգնել ... Երազանքն օգնեց, մշտապես կատարելագործվելու ցանկությունը: Ես մշտապես սովորում եմ: Մտածում եմ, որ տասը տարի առաջ ես, հավանաբար, պիտի չընտրեի նաեւ այս մասնագիտությունը: Այլ բանով պիտի զբաղվեի: Ես միշտ հետաքրքրված եմ նոր բանով: Այժմ, օրինակ, բիզնեսով եւ մարկետինգով: Ուզում էի զբաղվել ինտերիերով, աշխատել եմ «Ռադիո Վան»–ում, ծրագրեր եմ գրել, վատ չէր ստացվում:

Հեռուստատեսությամբ ինչ–որ ծրագրեր սկսեցի: 2007 թվականից ես ինչ-որ կերպ կողմնորոշվեցի, եւ այսպես ասած կյանքի իրավիճակների համատեքստում, հայտնվեցի այնտեղ, որտեղ գտնվում եմ՝ Երեւանում այսինքն: Գնացի սովորելու Արվեստի ակադեմիայում եւ աշխատեցի զուգահեռաբար, թեեւ ավելի ճիշտ կլիներ նախ սովորելը։ Այլ դիզայներների մոտ աշխատանք, մի գլուխ տեղ փոխել, ուսումնասիրել համակարգը վերից վար, հասկանալ, թե ինչպես է այդ ամենն աշխատում, եւ ապա միայն անցնել սեփականը ստեղծելուն:

Ինչպես ենք սկսե՞լ: Պարզապես սկսեցինք աշխատել. կարի մեքենա եւ մի երկու աշխատող, ահա եւ ամենը: Այն ժամանակ ես դիզայներության հանդեպ ոչ մի հավակնություն չունեի, ես մինչեւ իսկ մի քիչ  ամաչում էի դրանից: Ես երբեք չեմ հայտարարել. «Ես դիզայներ եմ»: Ավելի շուտ ասել եմ. «Ես կարի արհեստանոց ունեմ, մենք հագուստ ենք կարում»: Եվ միայն որոշ ժամանակ անց, երբ ի հայտ եկավ ինչ–որ առանձնահատուկ բան, որ միայն իմն էր, ես սկսեցի ասել, որ այո, ես դիզայներ եմ ... Կարծում եմ, համեստությունը լավ մարդկային որակ է: Ինչպես եւ քաջությունը, ինչը  ինձ հաճախ չի հերիքում: Թեեւ շատերին կողքից հակառակն է թվում...

Դուք ինքնու՞ս եք:

Ոչ Ես սովորել եմ հիանալի պրոֆեսիոնալ Գայանե Սարիբեկյանի մոտ. նա ինձ օգնեց, բացատրեց, ցույց տվեց, շատ բան է ներդրել իմ մեջ: Միայն դրանից հետո սկսեցի իմ հաճախորդներն ունենալ: Ինձ մոտ աշխատել են աղջիկ դիզայներներ, ովքեր հետո բացեցին իրենց ընկերությունները: Բայց նրանք, ում հետ ես սկսել եմ, մինչեւ այսօր ինձ հետ են։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցնում. անընդհատ ինչ–որ բան ենք սովորում, աշխատում ենք որակի վրա... Երբ ամեն տարի ինչ-որ տեղ դեկտեմբերին ի մի եմ բերում արդյունքները, ամեն անգամ պատճառ եմ ունենում ասելու, որ ես հագուստի որակն ավելի լավն եմ դարձրել: Այս տարին երկրի համար անհանգիստ տարի էր եւ բիզնեսի համար բնականաբար եւս, բայց ես շատ բան գիտակցեցի եւ փոխեցի, այդ թվում եւ ապրանքանիշը։

Եվ հաջորդ տարվանից այն բոլորովին այլ կլինի՝ ո՛չ այնպիսին, ինչպիսին այն սովոր են տեսնել: Վերջապես կարող եմ ասել, որ ես անում եմ այն, ինչ ուզում եմ, ինչի մասին միշտ երազել եմ։

Ապրանքանիշը երկու մասի է բաժանվել: Մեկը «FbyFaina»–ն է՝ ամենօրյա հագուստը: Երկրորդը «Faina»–ն է. այստեղ առավել էլեգանտ, երեկոյան մոդելներն են: Երկու ապրանքանիշերում էլ շատ է ձեռքի աշխատանքը, բայց ես չեմ ուզում գները շատ բարձրացնել:

Դիզայներական հագուստները բավականին թանկ հաճույք են, բայց ես աստղաբաշխական ​​թվեր չունեմ գների վրա: Մեր պայմաններում դա ճիշտ չէ. եթե վաճառում եք թանկարժեք հագուստ, ապա պետք է հիմնավորել՝ ինչու ...

Մեծ պլաններ ենք մշակում Հայաստանի սահմաններից դուրս գալու համար: Սկսել ենք համագործակցել որոշ արտասահմանյան աստղերի հետ: Լուսանկարներ դեռեւս սոցցանցերում չեմ տեղադրում, ամեն ինչ դեռ բանակցային փուլում է։ Հենց նոր մտածեցի, որ եթե ինչ–որ մեկն ինձնից պորտֆելիո խնդրի, ես ցույց տալու բան չեմ ունենա...

Այսինքն չե՞ք հավաքում։

Ո՛չ։ Պարզապես դրանք այն չեն, ինչ ես եմ ուզում։ Երբ ինչ–որ ժամանակ անց նայում եմ իմ հավաքածուներին, մտածում եմ՝ այլ կերպ էր պետք ամեն ինչ անել... Սկզբում դրանք ինձ դուր են գալիս, իսկ հետո տանել չեմ կարողանում։ Ինչ–որ բան դեն եմ նետում, ինչ–որ բան փոխում եմ...

Հայաստանում շուկան փոքր է, դիզայներները՝ շատ... Մրցակցությունը մե՞ծ է։ Եվ դա խթանու՞մ է։

Ինձ որ շատ է խթանում։ Մոտիկներս գիտեն, ես միշտ, երբ ինչ–որ զգեստ եմ մտածում, կանչում եմ աշխատողիս եւ հարցնում. «Եթե սա, օրինակ,  այսինչը աներ, դու ի՞նչ կասեիր»։ Եւ եթե նրան շատ է դուր գալիս, իսկ մենք հաճախ իրար նախանձում ենք, ուրեմն ամեն ինչ լավ է։ Ես սկզբունքորեն չունեմ աշխատանքին հնացած մոտեցում՝ «նրանք բոլորը երիտասարդ են, իսկ ես փորձառու եմ»։ Կան նույնիսկ խոսակցություններ, որ «հները նորերին չեն ընդունում».  Ես, օրինակ, դրա վրա չեմ ֆիքսվում. ժամանակին ես էլ էի նոր, իմ առաջ էլ շատ ճանապարհներ են փակել, չեն ընդունել։

Համաձայնվեք՝ այստեղ դրսից եկածներին այնքան էլ չեն սիրում։ Ասել է թե՝ երբ պետք է, կոսմոպոլիտ ենք, իսկ ընդհանրապես նորերին զգուշությամբ ենք մոտենում։ Եւ ահա եկել է Ֆաինան, եւ դեռ հետն էլ տաղանդավոր, աշխատասեր...

Ես խնդիր ունեցա այլ դիզայներների հետ։ Շատերը կհիշեն Արևիկ Սիմոնյանի հետ իմ աղմկահարույց հարցազրույցն ու սկանդալը։ Բայց այսօր մենք հրաշալի հարաբերությունների մեջ ենք, մենք ունենք MADE համատեղ բիզնեսը, եւ երևի թե պետք էր այս ամենով անցնել,  որպեսզի իրար ընդունեինք: Այսօր մենք մեր հագուստներն իրար կողք ենք կախում, եւ եթե ես խանութում չեմ, իսկ իմ հագուստն ինչ–որ խնդիր ունի, նա անպայման շտկում է, նորից կախում։

Ես էլ իր աշխատանքի հանդեպ եմ ուշադիր։ Հնարավոր է՝ մեզ միավորել է դիզայներների մեծ թիվը, չգիտեմ (ծիծաղում է՝ խմբ.):  Իսկ գուցե անցե՞լ է այն ժամանակը, որ մենք կարող էինք իրար վրա նյարդայնանալ։  Հիմա երևի թե կարող եմ ասել. MADE–ում մենք 4 դիզայներներով ենք՝ ես, Արեւիկ Սիմոնյանը (ապրանքանիշը՝ KiveraNanomis), Արամ Նիկոլյանը (ապրանքանիշը՝Nikolyan) եւ Մարկ Դանիելյանը (ապրանքանիշը՝ Harmony), եւ մեկմեկու  շատ խնամքով ենք վերաբերվում՝ դրա հետ մեկտեղ չմոռանալով մրցակցության մասին։ Ամեն անգամ, երբ նայում ենք վաճառքի արդյունքներին, մտածում ենք՝ օրինակ, ինչի՞ Միկի մոտ այն ավելին է, քան ինձ մոտ։ Եւ այդ դեպքում մենք գնում ենք մեր կարի արհեստանոցները եւ այնտեղ այդ հարցը լուծում, բայց ոչ մի դեպքում՝ իրար հետ։ 

Իսկ քո հագուստը կրու՞մ ես։

Գնում եմ հիմնականում ջինսեր և այնպիսի բան, որը ես ինքս չէի անի։ Չեմ հիշում, որ ես ինձ զգեստ գնած լինեմ։  Կարծում եմ, պետք է ինքդ քեզ հետ ազնիվ լինես. Եթե դու քո հագուստը չես կրում,  ապա պետք չէ հուսալ, որ այն մեկ ուրիշը կկրի։

Ձեր կարծիքով, ընդհանրապես ինչպիսի՞ն են հայկական փողոցային ոճերը։

Ենթադրում եմ՝ ամեն ինչ հենվում է ներքին ազատության վրա. եւ՛ հագուստը, եւ պահվածքը, եւ՛ ժպիտը։ Մեզանում միայն ինքն իր համար շատ քչերն են հագնվում։ Մեզ մոտ  ռեստորաններում եւ հարսանիքներին հագնվում են ըստ այնմ, թե ով է լինելու եւ ինչ կասի։ Մենք մեզ ինչ–որ շրջանակների մեջ ենք խցկել. գնում ենք նույն դիմահարդարի և նույն դիզայների մոտ։ Իսկ ավելի հետաքրքիր չի՞ տարբեր մարդկանց մոտ գնալ եւ հետո համեմատել արդյունքները։

Նկատե՞լ եք, որ սիրում եք սեւ գույնը։ Ես էլ եմ սիրում, դրանում հարմար է։ Եւ բնակչությունն է շատ սեւ հագնում։ Կարծում եք դա լա՞վ է...

Ես հիմա սեւ եմ հագնոմ ավելի քան երբեւէ։ Ընդունված է կարծել, որ դա տխուր գույն է, բայց դա բոլորովին էլ այդպես չէ։ Խանութում էլ ինձ մոտ քիչ չեն սեւ մոդելները՝ չնայած այն ամենադժվար վաճառվող գույնն է։ Ավելի հեշտ վաճառվում են վարդագույնը, կեղտոն վարդագույնը, կարմիրը, մանուշակագույնը... Բայց հավաքածու անել առանց սեւի ես չեմ կարող։ Նաեւ սիրում եմ սպիտակ վերնաշապիկներ, սպիտակ զգեստներ։ Հիմա նոր հավաքածու ենք անում՝ վառ–հաղարջագույն, դեղին։

Եւ ի՞նչ հաճախականությամբ եք թողարկում հավաքածուները։

Ես ամեն ամիս ունեմ հավաքածու։ Դա անտանելի դժվար է։ Բայց երբ դու խանութ ունես եւ հայ հաճախորդն անընդհատ նոր բաներ է ուզում տեսնել, ոչ թե սեզոնային հագուստ, ստիպված ես լինում։  Այս ամիս ես 3 «կապսուլներ» եմ պատրաստել Made–ի համար (10-15 հագուստ), նույնքան էլ Faina–ի համար. Եւ դա, փառք Աստծո, վաճառվում է։ Ես միշտ հագուստներ եմ պատրաստում միջին խավի համար, եւ երբեք չեմ ունեցել նմուշներ, որոնք արժենան, ասենք 800 հազար կամ 1 միլիոն դրամ։ Արդեն շատ տարիներ անընդմեջ իմ հագուստներն արժեն 80–ից մինչեւ 250 հազար դրամ։ Մեկը կա 250 հազար դրամ արժողության, դե որովհետեւ կտորն է շատ թանկ։ Ինչ–որ մեկը կարող է 1 միլիոն դրամի զգեստ կարել եւ հանգիստ նստել, բայց ես այդպես չեմ կարող։ Ես հավակնոտ եմ եւ զանկանում եմ, որ բոլորը կրեն Faina. Ամեն դեպքում, գնից դեռ մի բան էլ իջնում եմ։ Ես ինքս էլ բնակչության ապահովված թոփ–շերտի մեջ չեմ մտնում եւ հրաշալի հասկանում եմ, որ զգեստն անընդհատ փոխելը ձեռնտու չէ։ Դրա համար էլ իմ հավաքածուներում չկան մեկանգամյա հագուստներ՝ 800 հազար դրամ արժողության։ Եւ ես չգիտեմ դրանք վաճառելու ձեւը...

Ասում են՝ երբ դիզայներին ընդօրինակում են, դա հաջողություն է։ Ձեզ ընդօրինակու՞մ են...

Այո, հատկապես Տիգրան Մեծի նկարներով շապիկները։ Հաճախ է լինում այնպես, որ սրճարանում նստած՝ հետեւում եմ իմ շապիկներով անցորդներին եւ հաշվում՝ իսկակա՞ն է, թե ոչ։ Բնօրինակները մի փոքրիկ հնարանք ունեն, որով ես սովորաբար ճանաչում եմ իմ արտադրանքը, բայց որն է այն, չեմ ասի...

Աննա Սաթյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել