«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

2018-ի հայտնությունները, կամ նոր դեմքեր, որոնք նախորդ տարում հաճախ երեւացին մեր էկրաններին

22:11, 2 հունվարի

Ինչպես ամեն տարի, 2018 թ-ին էլ հայկական հեռուստաէկրաններին երեւացին նոր ու թարմ դեմքեր: Նրանցից ոմանք առաջին անգամ երեւացին էկրանին, բայց շնորհիվ իրենց տարբերվող, որոշ դեպքերում էլ՝ համարձակ կերպարների, միանգամից, հիշվեցին հեռուստադիտողի կողմից՝ դառնալով պահանջված դեմքեր նաեւ հայկական նախագծերում, իսկ ոմանք էլ արդեն ճանաչված լինելով այլ ոլորտում՝ իրենց փորձեցին նոր կարգավիճակում՝ կրկին քննարկվելով եւ շրջանառվելով մամուլում:

NEWS.am STYLE-ը վերհիշել է հայկական շոու-բիզնեսի այն 5 ներկայացուցիչներին, որոնք այս տարի դարձան հայտնություն շատերի համար:

Լիլի Մորտո

Շքեղ մարմնով աչքի ընկնող այս շիկահերին շատերն արդեն հասցրել էին ճանաչել մինչեւ 2018-ը՝ շնորհիվ նրա ինստագրամյան համարձակ հրապարակումների: Սակայն այս տարի Լիլի Մորտոն ավելի լուրջ քայլեր արեց դեպի հայկական շոու-բիզնես: Նա ոչ միայն դարձավ մամուլի թիվ մեկ քննարկման թեման, այլեւ իր ուժերը փորձեց Women's Club հումորային նախագծում:

Հրագ

Ապրիլյան հեղափոխությունն իր հետ բերեց ոչ միայն նոր ու թարմ քաղաքական գործիչների, այլեւ մի երգչի, որը ոգեշնչվելով երկրի քաղաքական իրավիճակից՝ ստեղծեց եւ կատարեց մի երգ, որը շատերը քննադատեցին, ոմանք՝ հաճույքով լսեցին, մյուսներն էլ՝ ծաղրեցին: Սակայն չենք կարող հերքել, որ Հրագն իր «Դուխով» երգով դարձավ 2018-ի հայտնություններից մեկը:

Nemra

Այս խումբն իր գործունեությունը սկսել է դեռեւս տարիներ առաջ, սակայն նախորդ տարի մասնակցելով «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ ճանաչում ձեռք բերեց ավելի լայն լսարանի մոտ: Խումբը նախորդ տարվա ընթացքում աչքի ընկավ էլ ավելի առատ եւ հեռուստատեսային ելույթներով, հարցազրույցներով, տեսահոլովակներով եւ համերգային ծրագրերով:

Սարգիս Ավետիսյան

Ասել, թե երգիչ Սարգիս Ավետիսյանը 2018 թ-ի հայտնությունն է, սխալ կլինի: Որպես երգիչ՝ Սարգիսը հայտնիություն ձեռք է բերել դեռեւս տարիներ առաջ, սակայն հեռուստադիտողը նրան մինչեւ 2018 թ-ը չէր տեսել դերասանի կարգավիճակում: Երգչի կյանքում այդ բացը լրացվեց «Երեւի» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսին:

Աղաս Մանուկյան

Աղասին հայ հեռուստադիտողը բացահայտել է Stand up նախագծից, որտեղ նա աչքի է ընկնում իր հումորային պատմւթյուններով: Իսկ 2018 -ին Աղաս Մանուկյանը բացահայտում եղավ նաեւ՝ որպես դերասան՝ նկարահանվելով «Ֆուլ Հաուս» սիթքոմում:

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել