Ձեր ուշադրությանն ենք Ներկայացնում երեխաներին դաստիարակելու յոթ հիմնական սխալները՝ ըստ՝ դաստիարակության մասին բազմաթիվ բեստսելլերների հեղինակ և առաջնորդության գծով մասնագետ Թիմ Էլմորի։ Նա բացահայտել է ծնողների հիմնական սխալները, որոնք խանգարում են երեխաներին հաջողության հասնել։
Կարդանք Էլմորի հոդվածը, որպեսզի չկատարենք նման սխալներ։
1․ Մենք թույլ չենք տալիս երեխաներին զգալ ռիսկը
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վտանգները հանդիպում են ամեն քայլափոխին։ Հասկանալով դա՝ մենք անում ենք ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին։ Սակայն եվրոպացի հոգեբանները համոզված են՝ եթե երեխան չի խաղում բակում, եթե նա երբեք չի ընկել և վնասվել, ապա մեծ հասակում նա հաճախ է տառապում տարատեսակ ֆոբիաներով և բարդույթներով։ Երեխան պետք է մի քանի անգամ ընկնի, որպեսզի հասկանա, որ վախենալու ոչինչ չկա։ Պատանին պետք է բաժանվի իր սիրեցյալից և հասկանա առաջին սիրո կորստի վիշտը, որպեսզի հոգեպես հասուն դառնա՝ առանց դրա հնարավոր չեն երկարատև հարաբերությունները։
Եթե ծնողները վերացնում են երեխաների կյանքից բոլոր ռիսկերը, կա մեծ հավանականություն, որ այդ երեխաները ապագայում մեծամիտ, ամբարտավան և ցածր ինքնագնահատական կունենան։
2․ Մենք օգնության ենք հասնում շատ արագ
Ժամանակակից երիտասարդները չեն զարգացրել իրենց մեջ որոշակի հմտություններ, որոնք դեռ 30 տարի առաջ բնորոշ էին յուրաքանչյուր երեխայի։ Մենք ձգտում ենք ամեն հարցում «օգնել» երեխային և ավելորդ հոգատարությամբ ենք նրան շրջապատում՝ զրկելով նրան խնդիրները ինքնուրույն լուծելու և բարդ իրավիճակից ելք փնտրելու հնարավորությունից։
Վաղ թե ուշ երեխան սովորում է այն փաստին, որ ինչ-որ մեկը «օգնության կհասնի»։ Իրական կյանքում այդպիսի բան չի լինի, և երեխան կհայտնվի անօգնական վիճակում։
3․Մենք հեշտությամբ ենք նրան գովերգում
ինքնագնահատականի բարձրացման հարցով զբաղվում էին դեռ 1980-ից։ Մրցույթների մեծ մասը առաջնորդվում էին «հաղթող են բոլորը», «մեդալ յուրաքանչյուր մասնակցին» սկզբունքով։ Այս տեսակ մոտեցումը թույլ էր տալիս երեխային իրեն յուրահատուկ զգալ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս մեթոդն իր անկանխատեսելի հետևանքներն ունի։
Ժամանկի հետ երեխան նկատում է, որ հայրն ու մայրը միակն են, ով իրեն յուրահատուկ են համարում, մինչդեռ ոչ մեկը դա չի էլ հիշում։ Երեխաները սկսում են կասկածի տակ դնել ծնողների կարծիքը։ Իհարկե, նրանց հաճելի են գովասանքները, բայց նրանք հասկանում են, որ սա նրանց արժանիքը չէ։ Եվ եթե մենք հեշտությամբ ենք հիանում, երեխաները սկսում են չափազանցնել, խաբել՝ բարդ իրավիճակներից խուսափելու համար։ Իսկ երբ մեծանում են, ունակ չեն դիմակայելու այդ իրավիճակներին։
4․Մենք թույլ ենք տալիս, որպեսզի մեղքի զգացումը խոչընդոտ լինի հաջողության ճանապարհին
Մի վախեցեք ասել երեխային «ոչ» և «ոչ հիմա» և թույլ տվեք նրան պայքարել՝ իր համար իսկապես թանկ և արժեքավոր բանի համար։ Հաճախ մենք երեխաներին տալիս ենք այն, ինչ նրանք որպես պարգևատրում են պահանջում։ Իսկ եթե ընտանիքում երեխաները մի քանիսն են, ապա մենք արդարացի չենք համարում զուրկ թողնել մնացածնեին։ Այսպիսով, մեկ երեխայի արժանիքների համար պարգևատրվում են բոլորը՝ այսպես երեխաները սովորում են չարժանացած պարգևատրմանը։
Կյանքում այդպես չի լինում։ Իսկ եթե հարաբերություններն ընտանիքում միայն նյութական պարգևատրման հիմքով են կառուցվում, ապա երեխաները ունակ չեն լինի զգալու ոչ ներքին մոտիվացիան, ոչ էլ սերը։
5․Մենք չենք կիսվում անցյալի սեփական սխալների փորձով
Կգա մի օր, երբ դեռահասը կցանկանա սեփական փորձը ձեռք բերել։ Մեծահասակները պետք է թույլ տան դա։ Կիսվեք նրանց հետ ձեր սխալների փորձով, որոնք արել եք իրենց տարիքում, բայց մի չարաշահեք խրատները՝ այս տեսակ դասը անմիջապես կմերժվի դեռահասի կողմից։
Երեխաները պետք է պատրաստ լինեն իրականության հետ հանդիպմանը և պետք է սովորեն իրենց որոշումների հետևանքների համար պատասխանատվություն կրել։ Պատմեք նրանց, թե դուք նման իրավիճակներում ինչ եք արել, ինչպես եք լուծել խնդիրները և ինչ հետևություններ եք արել։
6․Մենք սխալմամբ կարծում ենք, որ ինտելեկտը կամ շնորհը հասունություն է
Հաճախ ինտելեկտն ընկալվում է որպես հասունության մակարդակ։ Արդյունքում ծնողը կարծում է, որ խելացի երեխան պատրաստ է իրական աշխարհի հետ համդիպմանը։ Ցավոք, դա այդպես չէ։
Պետք չէ կարծել, որ երեխան հեշտությամբ կհաղթահարի ամեն բան, միայն այն պատճառով, որ նա շնորհալի է ինչ-որ բնագավառում։ Գոյություն չունի հատուկ մոգական «պատասխանատվության տարիք» կամ երեխային որոշակի չափով ազատություն տալու հստակ ցուցումներ։ Սակայն կա ապացուցված կանոն՝ հետևեք նույն տարիքի երեխաներին։ Եթե դուք նկատում եք, որ նրանք արդեն ավելի ազատ են իրենց ընտրության մեջ և ավելի ինքնուրույն, հնարավոր է, որ դուք ինքներդ եք զսպում ձեր երեխայի անկախության մակարդակը։
7․Մենք ինքներս չենք անում այն, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին
Յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է օգնել ստեղծել կյանքի ձևաչափ երեխայի համար։ Այն կյանքի, որտեղ նա խաղալու է գլխավոր դերը և պատասխանատու կլինի իր ասածներիի և արարքների համար։ Իրականում, նախ դուք պետք է այդպիսին լինեք։ Որովհետև երեխան կսովորի ոչ թե ձեր ասածների, այլ ձեր գործողությունների վրա հիմնվելով։ Անգլիական ասացվածքն ասում է «Մի դաստիարակիր երեխաներին, միևնույն է, նրանք քեզ նման են լինելու։ Դաստիարակիր քեզ»։
Աղբյուրը՝fit4brain.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը