Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

2018 թ-ի Top 5 հայկական հիթերը կամ ի՞նչ էինք լսում նախորդ տարվա ընթացքում

19:08, 5 հունվարի

Այս երգերը նախորդ տարվա ընթացքում ամենից հաճախ հնչեցին հեռուստացույցով, ռադիոալիքներով, ավտոմեքենաների մեջ, համերգներին եւ, ինչո՞ւ ոչ, մեր կյանքի հատուկ առիթների ժամանակ: NEWS.am STYLE-ն առանձնացրել է 2018 թ-ի ընթացքում հիթ դարձած հայկական երգերը:

Շնորհավորում ենք դրանց կատարողներին՝ մեր երգիչներին մաղթելով նորանոր հիթեր 2019-ի ընթացքում: Իսկ այս պահին ներկայացնենք մեր կազմած լավագույն հնգյակը 2018-ից:

Հրագ- «Դուխով»

Այս երգչի անունն ու նրա երգը տարբեր ձեւերով հոլովվեցին ամբողջ տարվա ընթացքում: Ապիրլյան հեղափոխությունից ոգեշնչված այս երգը շատերը սիրեցին, ոմանք ծաղրեցին, մի մասն էլ՝ քննադատեց, բայց եկեք խոստովանենք՝ այն իսկապես դարձավ հիթ եւ հնչեց ոչ միայն համերգների ժամանակ, այլեւ շատերի կյանքի հատուկ առիթներին:

Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Սպիտակցի Հայկո- Lady Kobuleti

Անդոն եւ Ռաֆոն սովորաբար հանդես չեն գալիս երաժշտական կատարումներով, սակայն նրանց ցանկացած համագործակցություն վերածվում է հիթի: Բացառություն չէր նաեւ նրանց ամառային՝ Lady Kouleti երգը, որն, իսկապես, 2018-ի ամենահաճախակի հնչած ստեղծագործություններից էր:

Էրիկ- «Իմ աշխարհ եկ»

Էրիկի այս երգը նախորդ տարվա ընթացքում վերածվեց իսկական հիթի՝ հնչելով ոչ միայն քաղաքի հատուկ առիթներին նվիրված համերգներին, այլեւ դառնալով շատերի սիրո խորհրդանիշն ու հարսանեկան արարողության ամենասպասված կատարումը:

Սոնա Ռուբենյան եւ Գարիկ- «Լուսին»

Էդգար Էլբակյան կրտսերի հեղինակած «Լուսին» երգը Գարիկ Պապոյանի գործիքավորմամբ եւ Սոնա Ռուբենյանի կատարմամբ 2018 թ-ին դարձավ քաղաքի տոների ամենասպասված կատարումներից մեկը: Այն  վստահ կարելի է անվանել նախորդ տարվա ընթացքում հնչած ամենագեղեցիկ լիրիկական ստեղծագործությունը:

Սոֆի Մխեյան- «Ռեհան»

Գրեթե ամեն տարի Սոֆի Մխեյանը թողարկում է պարային ստեղծագործություններ, որոնցով էլ աշխուժացնում է քաղաքի տոնական երեկոները: Երգչուհու նախորդ տարվա հիթը, միանշանակ, «Ռեհանն» է, որը հնչեց Երեւանի բոլոր տոների ընթացքում, որոնց ներկա էր երգչուհին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել