Վաղ առավոտից ԶԼՄ-ները հայտնում էին, որ 26-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը հղի է: OK Magazine-ը հայտնում էր, որ Լիամ Հեմսվորթի հետ ամուսնությունից գրեթե մեկ ամիս անց զույգն իմացել է, որ առաջին անգամ ծնող է դառնալու:
Հիշեցնենք`ամերիկացի երգչուհուն եւ ավստրալացի դերասանն ամուսնացել են դեկտեմբերի 23-ին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Մայլին իսկապես երջանիկ է, նա գիտի նաեւ երեխայի սեռը` աղջիկ: Հաղորվում էր, որ Լիամն այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնել է եղբայրներին ու ծնողներին: «Իսկ Մայլիի մայրն արտասվել է»,- գրել էր հրատարակությունը:
DailyMail-ը, սակայն, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Մայլին հղի չէ եւ զայրացած է տեղեկատվության տարածման պատճառով։ Ամեն դեպքում, զույգի երկրպագուների համար տեղեկատվությունն իսկապես ուրախալի էր։
Մայլին եւ Լիամը միմյանց վաղուց են սիրում`2009թ.-ից: Նրանք ծանոթացել են «Վերջին երգը» ֆիլմի նկարահանման ընթացքում: Զույգը մի քանի անգամ բաժանվել է, ապա նորից սկսել հանդիպել, իսկ 2018թ.-ի վերջին գաղտնի ամուսնացել է՝ հրավիրելով միայն հարազատներին ու մտերիմներին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են