«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Խորհուրդ ենք տալիս դիտել․ Ճշմարտությունը մոտ է՝ «Գաղտնի նյութեր»

20:33, 27 հունվարի

Մենք հաճախ ենք մտորում կա արդյոք կյանք այլ մոլորակներում։ Ահա այս հարցի պատասխանն արդեն վաղուց տվել է լեգենդար սերիալներից մեկը։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մշակութային արժեք, որի անվանումն է «Գաղտնի նյութեր»։

Գիտաֆանտաստիկ սերիալը ստեղծվել է Քրիս Քարթերի կողմից, ցուցադրվել է Fox հեռուստաալիքով 1993թ․-ի սեպտեմբերից մինչեւ 2002թ․-ի մայիս եւ միայն 14 տարի անց վերածնվել է վերջին երկու եթերաշրջաններում, որոնք հեռարձակվել են 2016թ․-ի հունվարի 2018թ․-ի մարտը։  Այն բաղկացած է 11 եթերաշրջանից, 2 լիամետրաժ ֆիլմերից եւ սերիալի սփին-օֆից։

Սերիալում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներ՝ Ֆոքս Մալդերի եւ Դանա Սքալլին աշխատում են «Գաղտնի նյութեր» բաժնում, որը մասնագիտացված է տարօրինակ չլուծված հարցերի գծով, որոնք կապված են պարանորմալ երեւույթների հետ։

Ես դիտել եմ այդ սերալը, կարելի է ասել պարզապես մեծացել եմ Սքալլիի եւ Մալդերի հետ։ Նրանք ինձ համար նպատակասլացության, հավատարմության, տզամարդկության, կոռոկտության, իրական ընկերության, հուզիչ սիրո եւ հոգատարության օրինակ են։ Մինչ հիմա էլ Մալդերն ու Սքալլին իրական մարդիկ են թվում, որոնք առաջվա պես զբաղվում են հետաքննություններով։

Համառ, ինքնագլուխ Մալդերը հետաքրքրության եւ իրականությունը բացահայտելու ցանկությաունից մշտապես փորձանքների մեջ է հայտնվում, հեգնական եւ սթափ դատող Սքալլին էլ իր հերթին փորձում է ակնհայտ անհավանական փաստերն ապացուցել տրամաբանության ճանապարհով։ Նրանց անհնար է պատկերացնել միմյանցից առանձին։ Սերիալի միլիոնավոր երկրպագուների համար  նրանք վազուց մի ամբողջություն են։

Շատ պարզ հիշում եմ, թե ինչպես մանուկ հասակում ծնողներս արգելում էին դիտել X-Files, իսկ ես ստիպված էի լինում գաղտնի մտնել սենյակ եւ դիտել։ Սակայն, ես հաճախ էի բռնվում, քանի որ բղավում էի սարսափելի տեսարաններից։

Սերիալը բարձր մակարդակի է․ հիանալի բեմոդրություն, փայլուն գաղափար, հոգիդ սարսափեցնող երաժշտություն յուրաքանչյուր սերիայից առաջ (ես 30 տարեկան եմ, բայց դեջ վախենում եմ այդ երաժշտությունից)։

Մալդերի եւ Սքալլի միջեւ զարգացող հարաբերությունները շատերի համար կնոջ ու տղամարդու միջեւ իսկական, անկեղծ հարգալից հարաբերությունների օրինակ դարձան։ Ոչ մի գրամ գռեհկություն, ոչ մի անպարկեշտ հումոր․․․

Յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր խոսք լի է զգացմունքայնությամբ, որոնց անհնար է չհավատալ։ Սքալլի եւ Մալդեր, Մալդեր եւ Սքալլի, նրանք միշտ կստիպեն դիտել սերիալն կրկին ու կրկին։

«Գաղտնի նյութեր» սերիալը կենդանի լեգենդ է, այն դարձել է ոգեւորող հետագա շատ սերիալների համար , սակայն մենք գիտենք, որ իրականությունը մեր կողքին է։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել