«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայտնի հայուհիներ, որոնք չեն թաքցնում, որ դիմել են պլաստիկ միջամտության (ֆոտո)

14:04, 8 փետրվարի

Հեռուստադիտողը շատ լավ է ճանաչում էկրանին երեւացող հեռուստադեմքերին եւ մանրամասնորեն ֆիքսում նրանց դիմագծերը: Այդ պատճառով էլ նրանց արտաքին ցանկացած փոփոխություն նկատվում է եւ դառնում քննարկման թեմա: Բայց եթե հարցնեք հայտնիներից շատերին, ոչ բոլորը կխոստովանեն, որ իրենց քիթիկը կամ շուրթերն ի ծնե այլ կառուցվածք են ունեցել:

Ինչեւէ, այսօրվա մեր անդրադարձն առավել ազնիվ գտնված հայ հայտնիների մասին է, որոնք լրագրողների` պլաստիկ միջամտությունների վերաբերյալ հարցը չեն շրջանցել եւ համարձակորեն խոսել են արտաքին փոփոխությունների մասին` շատ լավ հասկանալով, որ, նույնիսկ, ամենաչնչին շտկումը չի վրիպում ուշադիր հեռուստադիտողի աչքերից:

Լիլի Մորտո

Հայաստանի ամենաշքեղ մարմինն ունեցող կանանցից մեկը երբեք չի թաքցրել, որ դիմել է քթի եւ կրծքերի պլաստիկ վիրահատության եւ շուրթերի ծավալի մեծացման, իսկ ահա գեղեցիկ մարմնի համար Լիլին նշում է, որ պարտական է կանոնավոր մարզումներին:

Անչոկ

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անչոկը խոստովանել է, որ վիրահատել է քիթն ու ավելացրել շուրթերի ծավալը: Մոդելը, սակայն, նշել է, որ մոտ մեկ տարի դադարել է դիմել այդ միջամտությանը, ինչի արդյունքում նյութը քայքայվել է: Իսկ իրեն վերագրվող մյուս միջամտություններն Անչոկը միֆ է որակում:

Ջուս

Ջուսը մեր երգարվեստի ամենահամարձակ երգչուհիներից է, որին նախկինում, նույնիսկ, քթի կառուցվածքը չէր հուզում: Սակայն անցած տարի երգչուհին որոշեց, որ, այնուամենայնիվ, քթի պլաստիկ վիրահատությունն իրեն անհրաժեշտ է. «Քանի որ ես հանրային մարդ եմ, որտեղ գնում եմ՝ տեսախցիկների առջեւ եմ հայտնվում: Ինձ միշտ լուսանկարում են տարբեր ռակուրսներից, իսկ այն լուսանկարներում, որոնցում պրոֆիլից էի, գեղեցիկ չէի ստացվում՝ քիթս երկար էր երեւում եւ կախ: Եվ ես սկսում էի զանգահարել օպերատորներին եւ լուսանկարիչներին՝ խնդրելով, որ հանեն տվյալ կադրերը կամ լուսանկարները: Բացի այդ, ես ինքս էլ, երբ ինձ լուսանկարում էի, միայն մի երկու ռակուրսից էի գեղեցիկ ստացվում, իսկ մնացած լուսանկարները ստացվում էին ոչ իդեալական, եւ ես ֆոտոշոփի միջոցով ուղղում էի դրանք: Մի գեղեցիկ օր էլ որոշեցի, որ դեմքս պետք է փոխվի, որ ամեն ռակուրսից լինեմ գեղեցիկ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է երգչուհին:

Տաթեւ Սարգսյան

Արտահայտիչ եւ աչքի ընկնող կերպարի պատճառով դերասանուհի Տաթեւ Սարգսյանին եւս բազմաթիվ պլաստիկ միջամտություններ են վերագրում: Սակայն դերասանուհին շտկել է միայն քիթը, ինչի մասին չի խուսափում խոսել: Այդ թեմայով Տաթեւը խոսել է նաեւ NEWS.am STYLE-ի հետ.

«Որոշ ժամանակ առաջ ինքս էլ չէի կարող մտածել, որ պիտի դիմեմ վիրահատության: Երբ ինձ հարցնում էին՝ չե՞ս ուզում վիրահատել քիթդ, քեզ կոպտեցնում է, ասում էի, որ ես իմ լավագույն տեսակն եմ, որ կարող եմ լինել: Բայց ժամանակ անց հասկացա, որ կարող եմ էլ ավելի լավը լինել, անկախ նրանից, որ ինձ լավ եմ զգում, միգուցե հոգեվիճակս էլ դեպի ավելի լավը գնա, եւ հասկցա, որ դա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ նկարահանումների ժամանակ նեղվում էի, երբ պրոֆիլի կադրերում էկրանն ինձ կոպիտ էր ցուցադրում»,-նշել է դերասանուհին:

Շուշան Երիցյան

Շքեղ արտաքինով այս մոդելը եւս հաճախ է քննարկվում հանրության կողմից. նրան վերագրում են մի շարք պլաստիկ վիրահատություններ: Սակայն Շուշանը խոստովանել է, որ միայն քթի ձեւն է փոխել, որն իրեն խանգարում էր լուսանկարներում, իսկ ահա շուրթերի եւ մյուս վիրահատությունների մասին շշուկները Շուշանը հերքել է՝ ներկայացնելով մանկության լուսանկարները, որոնցում նա աչքի է ընկնում ծավալուն շուրթերով:

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել